Մակրոնը չի կարող 2027 թվականին առաջադրվել Ֆրանսիայի նախագահ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հստակեցրել է, որ մտադիր է պահպանել ազդեցությունը երկրի քաղաքականության վրա իր երկրորդ ժամկետի ավարտից հետո՝ չբացառելով Սահմանադրության կողմից թույլատրվող նախագահի պաշտոնում կրկին առաջադրվելու հնարավորությունը։
«Ես դեռ կարիք ունեմ ձեր աջակցությանը, և ապավինում եմ ձեզ՝ առաջիկա երկու տարիների ընթացքում... հինգ տարի անց, տասը տարի անց։ Դուք այստեղ կլինեք, և կարող եք վստահ լինել, որ ես ևս ձեզ հետ կլինեմ», - կիրակի իր առաջին նախագահական ընտրություններում իրեն հաղթել օգնած երիտասարդական շարժման 10-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ հայտարարել է Մակրոնը։
Ըստ Ֆրանսիայի սահմանադրության՝ Մակրոնը չի կարող 2027 թվականին առաջադրվել երրորդ անընդմեջ ժամկետով։ Սակայն սահմանափակումը վերաբերում է միայն հաջորդական մանդատներին, ինչը նրան հնարավորություն է տալիս առաջադրվել նախագահի պաշտոնում 2032 թվականին, երբ կլրանա նրա 54-ը։
Թեև մայիսին Մակրոնը խոշոր հեռուստաշոուի ժամանակ հայտարարել է, թե «դեռ չի մտածում» երրորդ ժամկետի մասին, ավելի ուշ պարզվել է, որ կառավարությունը հարցազրույցից մեկ օր անց հասարակական կարծիքի հարցում է պատվիրել՝ գնահատելու համար Մակրոնի հնարավոր թեկնածությանը 2032 թվականին Ֆրանսիայի արձագանքը: Խորհրդարանական հանձնաժողովի տվյալներով՝ նման հարցումները սովորաբար չեն անցկացվում Ելիսեյան պալատի նախաձեռնությամբ, բայց դրանց արդյունքները փոխանցվում են նախագահին:
Ներկայում Մակրոնի նկատմամբ վստահության մակարդակը, ըստ Elabe սոցիոլոգների վերջին տվյալների, երկրում մոտ է պատմական նվազագույնին՝ երկրի կառավարման հարցում ֆրանսիացիների միայն 22%-ն է վստահում նրան։
Նախագահի ներքաղաքական ազդեցությունը ևս թուլացել է անցյալ ամռանը արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու նրա որոշումից հետո։ Այնուհետև նրա կոալիցիան կորցրեց խորհրդարանի վերահսկողությունը, ինչը հանգեցրեց երկարատև քաղաքական փակուղու։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...
Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը մնացել է անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողել է անփոփոխ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է...
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, պահանջում է հերքում և փոխհատուցո...