Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը մնացել է անփոփոխ
Վերաքննիչ քրեական դատարանը Հրանտ Բագրատյանի արդարացման դատավճիռը թողել է անփոփոխ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Հովհաննես Քոչարյանը։
Հիշեցնենք՝ Ավելի վաղ Բագրատյանին մեղադրանք էր առաջադրվել 2023 թվականի ապրիլի 4-ին Հայաստանի Ազգային ժողովի շենքի մոտ «Միասին» շարժման կազմակերպած հանրահավաքում բռնության կոչեր անելու համար։
Իր ելույթում Բագրատյանը, մասնավորապես, ասել էր. «Ձեր ուժով, հզորությամբ հեռացրեք այս իշխանությունը։ Սա ի՞նչ ինքնասպանություն է, որ գործում է ազգը»։
Դատարանը նրան արդարացրել էր այս տարվա մարտի 6-ին։ Մեղադրող կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել արդարացման վճռի դեմ։
Նմանատիպ հոդվածներ
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, պահանջում է հերքում և փոխհատուցո...
Կմնամ հանձնառու, գալու Հայրենիք՝ ստեղծված ծանր իրավիճակից Հայաստանը դուրս բերելու․ Արամ Ա կաթողիկոս
Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսը հայտարարություն է տարածել․ «Ամո՛թ է, հազա՜ր ամոթ, մեր սիրելի Հայրենիքի՝ Հայաստանի կյան...