Չեմ իմացել՝ Սեյրան Օհանյանը կապ ունի դրա հետ, թե չէ. Արծվիկ Մինասյան
Այսօր ԱԺ-ում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը անդրադարձել է իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդությանը։ Նա մասնավորապես նշաել է, որ Գլխավոր դատախազին կամ ճիշտ չեն զեկուցել, կամ նա պատշաճ ուսումնասիրություն չի իրականացրել:
«Ասում է՝ ինչու դուք չեք նշել, որ այնտեղ ապօրինի շինություն կա։ 2 պատճառով. նախ, եթե ես նշեի, կստացվեր՝ ճանաչում եմ այդ շինությունը, և երկրորդ, կսահմանափակեմ ապագա մրցույթի մասնակիցներին։ Այո, այդ մրցույթի նպատակն այն էր, որ, ներդրումային ծրագրին համապատասխան, պետք է գնա շինթույլտվության ստացման գործընթաց, այդ շինթույլտվության արդյունքում՝ նաև քանդման գործընթաց և համապատասխանեցում»,- նշել է Մինասյանը։
Նա ընդգծել է, որ ոչ միայն չի իմացել՝ այդ տարածքում ով է կառուցապատում արել, ավելին, չի իմացել՝ Սեյրան Օհանյանը կապ ունի դրա հետ, թե չէ։
«Ես ընդամենը ասել եմ, որ, ինձ փոխանցված տեղեկությունների համաձայն, օգտագործվում է պարոն Օհանյանի կողմից։ Ի դեպ, այդ փաստը նաև իրենց ցուցմունքում էլ դա կա. մարդը չի հերքում»,- ասել է Մինասյանը։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ սրբազանի ձայնագրությունները մոնտաժված չեն. ՔԿ-ն հայտարարություն է արել
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քննչական կոմիտեն հերքում է այսօր լրատվա...
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, պահանջում է հերքում և փոխհատուցո...
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...