Սամվել Կարապետյանի փաստաբանը՝ փողերի լվացման վարույթի մասին
«Նման բան գոյություն չունի, սա ապօրինությունների շղթա է, որը կանխատեսելի էր և կարծում եմ դեռ կշարունակվի»,- այս մասին հայտարարել է Սամվել Կարապետյանի փաստաբան Արմեն Ֆերոյանը:
Հիշեցնենք` Քննչական կոմիտեն գործարար Սամվել Կարպետյանի նկատմամաբ վարույթ է հարուցել փողերի լվացման և առանձնապես խոշոր չափերով հարկերը թաքցնելու հոդվածով:
Ավելի վաղ հայտնել էինք, որ շուրջ վեց ժամ «Տաշիր գրուպ»-ում անցկացված խուզարկությունն ավարտվել է: Քննիչները դուրս են եկել՝ իրենց հետ տանելով համակարգիչներ և փաստաթղթեր:
Փաստաբան Ռուբեն Հակոբյանը նշել է , որ Քննչական կոմիտեում մի քանի վարույթ կա, որոնք տարբեր ժամանակահատվածներում են հարուցվել՝ մինչև հայտնի դեպքերը. մեկը 2023-ին է, մյուսը՝ 2024-ին, և ևս մեկը՝ 2025-ին:
Հիշեցնենք` գործարար Սամվել Կարապետյանը մեղադրվում է նաև իշխանությունը զավթելուն ուղղված կոչերի համար: Նա այժմ կալանավորված է։
Նմանատիպ հոդվածներ
Բագրատ սրբազանի ձայնագրությունները մոնտաժված չեն. ՔԿ-ն հայտարարություն է արել
ՔԿ մամուլի խոսնակ Կիմա Ավդալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է, որ Քննչական կոմիտեն հերքում է այսօր լրատվա...
Նիկոլ Փաշինյանը դատի է տվել լրատվամիջոցին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քաղաքացիական հայց է ներկայացրել ընդդեմ «Հրապարակ» օրաթերթի, պահանջում է հերքում և փոխհատուցո...
Պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հայտարարվել
«Միջնորդում եմ՝ տալ համաձայնություն Ազգային ժողովի 8-րդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ հանրային...
Հիսուս Քրիստոսի տունը զավթված է հակաքրիստոս, շնաբարո մի խմբակի կողմից․ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Բոլոր բանավեճերից անդին, այս ընթացքում բացահայտվեց ամենակ...