Ռազմական
Իրանն այլևս թույլ չտալ Գրոսիին մուտք գործել միջուկային օբյեկտներ
Mariam Z.
Իրանը այլևս թույլ չի տա Միջազգային ատոմային էներգիայի գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսիին մուտք գործել իր միջուկային օբյեկտներ և թույլ չի տա այնտեղ տեսահսկողություն իրականացնել։ Այս մասին հայտնել է իրանական «Մեհր» գործակալությունը՝ հղում անելով Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդ-Ռեզա Հաջի Բաբայիին։
Փոխխոսնակի խոսքով՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Իսրայելի իշխանություններից ստացված փաստաթղթերում հայտնաբերվել են Իրանի միջուկային արդյունաբերության վիճակի մասին տեղեկություններ։