
ՆԱՏՕ-ն վտանգավոր ճգնաժամ է ապրում և Թրամփի պատճառով կարող է փլուզվել. Bloomberg

ՆԱՏՕ-ն 75 տարվա ընթացքում ամենավտանգավոր ճգնաժամն է ապրում և Թրամփի՝ ԱՄՆ նախագահ ընտրվելու հետևանքով կարող է փլուզվել: Այս մասին գրել է Bloomberg-ը:
«Այժմ ՆԱՏՕ-ի վրա միանգամից չորս ճգնաժամ է ընկել՝ անվտանգություն Ուկրաինայում հակամարտության պատճառով, նախապատրաստություն՝ Եվրոպական բանակների անկման պատճառով, ռազմավարական առաջնահերթություններ՝ դեպի Ասիա ԱՄՆ շրջադարձի պատճառով, վստահության ճգնաժամ, որը սրվել է Թրամփի գործողություններով»,-ասված է պրոֆեսոր Հալ Բրենդսի նյութում:
Նրա խոսքով՝ դաշինքում տագնապն ուժեղացել է Մյունխենում Ջեյ Դի Վենսի ելույթից հետո, որն ուղեկցվել է եվրոպական դաշնակիցների հետ Վաշինգտոնի հարաբերությունների կտրուկ սառեցմամբ:
Ինչպես նշում է հեղինակը, ՆԱՏՕ-ն արդեն պառակտումների է բախվել Սուեզի ջրանցքի շուրջ ճգնաժամի, Իրաքում պատերազմի և ռազմական հրամանատարությանը Ֆրանսիայի մասնակցությունից հրաժարվելու պատճառով:
Սակայն այսօրվա իրավիճակը մյուսներից ավելի վտանգավոր է և ՆԱՏՕ-ին մոտեցնում է փլուզման: