Երևանի Ավետ Ավետիսյան փողոցը հիմնանորոգումից հետո
Ապրիլի 3-ին Երևանի Ավետ Ավետիսյան փողոցը փակվեց։ Պատճառը՝ հիմնանորոգումն էր։ Բնակիչներն ու վարորդները զինվեցին համբերությամբ ու սպասեցին ուղիղ 3 ամիս։
Շինարարական աշխատանքներն ավարտվեցին, փողոցը բացվեց, բայց սպասված հարթ ասֆալտի փոխարեն մարդիկ այլ պատկեր ստացան։
Մեզ ահազանգած քաղաքացիները դժգոհում են՝ ճանապարհը հարթ չէ, դիտահորերը տեղադրված են ասֆալտի նիշից ցածր։
Ինչո՞ւ է 3 ամիս տևած աշխատանքից հետո փողոցն այս վիճակում հանձնվել վարորդներին։ Մեր հարցմանն ի պատասխան՝ Երևանի քաղաքապետարանից պարզաբանեցին՝ ճանապարհը բացել են երթևեկությունը թեթևացնելու համար, բայց շինարարությունն իրականում դեռ չի ավարտվել։
Ծրագիրը ընթացքի մեջ է. քաղաքապետարանից հավաստիացնում են, որ առաջիկայում բոլոր դիտահորերը կբերվեն ասֆալտի ճիշտ մակարդակին (նիշին), և կիրականացվեն համապատասխան գծանշումները։
Թե որքան պետք է սպասեն վարորդները մինչև կիսատ գործն ավարտին հասցվի, և արդյո՞ք նոր ասֆալտը կդիմանա այս ծանրաբեռնվածությանը՝ ցույց կտա ժամանակը։
Նմանատիպ հոդվածներ
Թումանյանի թանգարանի մասնաշենքի քանդման և նորի կառուցման համար հատկացվել է ավելի քան 822 մլն դրամ
2023 թվականի սեպտեմբերից փակված Հովհաննես Թումանյանի թանգարանի 2-րդ մասնաշենքի քանդման և նոր շենքի կառուցման աշխատանքներ...
Ադրբեջանական ինտերնետը՝ Հայաստանում․ համաձայնագիր է ստորագրվել
Auroranews.am-ը տեղեկացավ՝ «Տելեկոմ Արմենիա» և «Ազերտելեկոմ» ընկերությունները ստորագրել են երկկողմ համաձայնագիր, որը նախ...
Կառավարությունում քննարկվել է Երևանի «Կոնդ» թաղամասի վերակառուցման հայեցակարգը
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է Երևանի «Կոնդ» թաղամասի քաղաքա...
Երևանում Արցախի դրոշի տեղադրման փորձի ժամանակ ՀՅԴ ՀԵՄ երկու անդամ է բերման ենթարկվել
Երևանում բերման են ենթարկվել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության երկու անդամներ՝ Արցախի դրոշը վերականգնելու փորձի ժաման...