Պեկինում թեթև շարժիչով ինքնաթիռը բախվել է «China Zun» երկնաքերին
Չինաստանի մայրաքաղաք Պեկինի Չաոյան կենտրոնական գործարար թաղամասում գտնվող 109-հարկանի «China Zun» («CITIC») երկնաքերին թեթև շարժիչով օդանավ է բախվել, հայտնում է The Sun-ը։
528 մետր բարձրությամբ շենքին բախվելու պատճառով ինքնաթիռն ամբողջությամբ ոչնչացել է, իսկ աշտարակի առնվազն երկու պատուհան կոտրվել է։ Ըստ ականատեսների՝ պատահարի վայրից վեր է բարձրացել խիտ ծուխ, իսկ օդանավի մասնատված բեկորներն ընկել են երկնաքերի առաջին հարկի մոտակայքում։
Միջադեպից հետո շենքի ներսում գտնվողների զանգվածային տարհանում է կազմակերպվել, սակայն զոհերի ու վիրավորների հստակ քանակի վերաբերյալ տվյալներ դեռևս չկան։ Փրկարարները շարունակում են գործունեությունը դեպքի վայրում, որպեսզի հստակեցնեն կատարվածի մանրամասները։ Թե ինչ դրդապատճառներով է օդաչուն օդանավը վարել դեպի երկնաքերը, դեռ ենթակա է պարզման։
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։ Նախ...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Կառավարությունը նախատեսում է երկարաձգել մի շարք երկրների կացության կարգավիճակ ունեցողների առանց վիզայի ռեժիմը
Կառավարության որոշմամբ առաջարկվում է երկարաձգել ԱՄՆ-ի, ԵՄ և Շենգենյան երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիա...
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Հակակոռ...