Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ու ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն այցելել են ՀԱԷԿ
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանն այսօր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի ուղեկցությամբ այցելություն է կատարել Հայաստանի ատոմային էլեկտրակայան (ՀԱԷԿ)։
Պաշտոնյաները նախ շրջայց են կատարել ատոմակայանի տարածքում, ինչից հետո անցկացվել է ընդլայնված կազմով աշխատանքային խորհրդակցություն։
Հանդիպմանը մասնակցել են նաև ՏԿԵ նախարարի տեղակալ Նարեկ Ապիտոնյանը, ՀԱԷԿ-ի գլխավոր տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանը, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) նախագահ Մեսրոպ Մեսրոպյանը, Միջուկային անվտանգության կոմիտեի տնօրենի պարտականությունները կատարող Խաչատուր Խաչիկյանը, ինչպես նաև էներգետիկ համակարգի պատասխանատու այլ ընկերությունների ղեկավարներ։
Խորհրդակցության ընթացքում Էդուարդ Մարտիրոսյանը ներկաներին է ներկայացրել ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգմանն ուղղված միջոցառումների և աշխատանքների ներկայիս ընթացքը։ Օրակարգում եղել են նաև էներգետիկ բնագավառին վերաբերող մի շարք այլ հույժ կարևոր խնդիրներ։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն է պահանջում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հավատարմություն տեսնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից Սպիտակ տանը Դաշինքի գ...