Մոսկվայի «Армения» խանութ-ռեստորանը կփակվի. նրա տեղում կբացվի «Вкусвилл»
Մոսկվայի հնագույն խանութներից մեկը՝ Тверского բուլվարի և Тверской փողոցի անկյունում գտնվող «Армения» խանութը փակվում է:
Auroranews.am-ի տեղեկություններով «Արմենիա» խանութը բացվել է 1952 թվականին՝ Հայկական ԽՍՀ առևտրի նախարարության կառավարման ներքո։ «Елисеевский» գաստրոնոմի փակվելուց հետո այն համարվում էր Մոսկվայի ամենահին գործող խանութներից մեկը։ Խորհրդային տարիներին խանութը մասնագիտացված էր Հայաստանից ներկրված ապրանքների վաճառքի մեջ։ 1992 թվականին տարածքն անցել է Մոսկվայի կառավարության սեփականությանը։ 2006–2011 թվականներին առևտրային մակերեսները զգալիորեն կրճատվել են, իսկ տարածքի մի մասը զբաղեցրել է հայկական խոհանոցի ռեստորանը։
Ռուսական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ խանութի գործունեության վրա կարող էր ազդել Հայաստանից մի շարք գյուղատնտեսական ապրանքների ներմուծման՝ Ռուսաստանում գործող արգելքը։
Խանութի մուտքը ձևավորված է ոճավորված պատմական քարտեզով, որի վրա առկա է «Armenia» գրությունը։ Դրանում Հայաստանի տարածքը պատկերված է ժամանակակից սահմաններից զգալիորեն ավելի լայն սահմաններում և ընդգրկում է Հարավային Կովկասի ու Առաջավոր Ասիայի մի շարք պատմական տարածքներ, այդ թվում՝ Ղարաբաղի տարածքը։
Նմանատիպ հոդվածներ
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։Նախա...
Կառավարությունը նախատեսում է երկարաձգել մի շարք երկրների կացության կարգավիճակ ունեցողների առանց վիզայի ռեժիմը
Կառավարության որոշմամբ առաջարկվում է երկարաձգել ԱՄՆ-ի, ԵՄ և Շենգենյան երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիա...
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով։Հակակոռո...
