Ժողովրդի ճնշող մեծամասնությունը ձայն է տվել ընդդիմությանը. Գառնիկ Դանիելյան
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հայտարարել է, որ չնայած բազմաթիվ բռնաճնշումներին, աշխատանքից ազատումներին ու վախի մթնոլորտին, ժողովրդի ճնշող մեծամասնությունը ձայն է տվել ընդդիմությանը:
Պատգամավորի պնդմամբ՝ անգամ արձանագրված «նկարչության» պայմաններում հարյուր հազարավոր քաղաքացիներ մերժել են գործող իշխանությանը, որը հանձնել է Արցախը, արշավել սեփական եկեղեցու դեմ և շարունակաբար զիջումների գնացել ու խոստումներ տվել թուրքերի ու ադրբեջանցիների առաջ՝ անտեսելով հայրենիքն ու ժողովրդին: Դանիելյանը քննադատել է ընտրական գործընթացը՝ նշելով, որ իշխանությունը գիշերը գաղտնագողի թվեր է հրապարակել և հաղթանակ հայտարարել այն ժամանակ, երբ ընտրատեղամասերում քվեաթերթիկների կեսն անգամ հաշվարկված չի եղել: Նա հավելել է, որ իշխանությունը չի հաղթել ժողովրդին, այլ պարտվել է սրբազաններին ու հանրությանը:
Գառնիկ Դանիելյանը կոչ է արել դուրս գալ հուսահատությունից՝ հավաստիացնելով, որ քրեակատարողական հիմնարկներում գտնվող սրբազանների, ազգային բարերարի և քաղաքական գործիչների շրջանում հուսահատության ոչ մի նշույլ չկա: Նա ողջունել է անազատության մեջ գտնվող հայրենակիցներին և համոզմունք հայտնել, որ Հայաստանի նորագույն պատմության մեջ ոսկե տառերով է գրվելու այն պայքարող տեսակը, որն ազատագրելու է երկիրը:
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն է պահանջում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հավատարմություն տեսնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից Սպիտակ տանը Դաշինքի գ...