ՍԴ-ն պետք է պաշտպանի քաղաքացու սահմանադրական իրավունքը. Արման Աբովյան
Հունիսի 26-ին Սահմանադրական դատարանի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի համատեղ բողոքի ակցիայի ժամանակ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) ցուցակում ընդգրկված Արման Աբովյանը շնորհակալություն է հայտնել անտարբերությունից հրաժարված քաղաքացիներին, քանի որ մարդը չի կարող անտարբեր լինել սեփական երեխայի ապագայի հանդեպ:
Նրա խոսքով՝ ներկայիս գործընթացները միայն ԲՀԿ-ին չեն վերաբերում, և խնդիրը կուսակցության անցնելը կամ մանդատները չեն: Աբովյանն ընդգծել է, որ չի կարելի թույլ տալ որևէ ձայնի յուրացում կամ գողություն, քանի որ եթե ՀՀ քաղաքացու ձայնը, անկախ իրենց հետ համաձայն լինել կամ չլինելուց, արժեզրկվում է, ապա վաղը բոլորին են արժեզրկելու՝ առանց հաշվի առնելու անձերի ով լինելը: Բանախոսը նշել է, որ բոլորն էլ լարված վիճակում են, սակայն Սահմանադրական դատարանից ակնկալվում է բացառապես մեկ բան՝ պաշտպանել Սահմանադրությամբ ամրագրված քաղաքացու իրավունքը և ապահովել երկրի Մայր օրենքի դրույթների կատարումը:
Սահմանադրական դատարանի շենքի դիմաց ընթացող բողոքի ակցիային հավաքվել են ընդդիմադիր քաղաքական ուժերի ներկայացուցիչներն ու նրանց կողմնակիցները: Համատեղ միջոցառմանը մասնակցում են «Ուժեղ Հայաստան» դաշինքը, «Հայաստան» դաշինքը, ԲՀԿ ներկայացուցիչները, ինչպես նաև «Հայաքվե» նախաձեռնության անդամները: Հիշեցնենք, որ այսօր ՍԴ-ում մեկնարկել է Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները վիճարկող 7 քաղաքական ուժերի ներկայացրած դիմումների քննությունը:
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն է պահանջում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հավատարմություն տեսնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից Սպիտակ տանը Դաշինքի գ...