Ընդդիմությունը պատրաստ է ցանկացած զարգացման և արժանի հակահարվածի. Լևոն Քոչարյան
Սահմանադրական դատարանի դիմաց ընդդիմադիր քաղաքական ուժերի կազմակերպած բողոքի ակցիայի ժամանակ «Հայաստան» դաշինքի անդամ Լևոն Քոչարյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է այն դիտարկմանը, որ նախորդ գումարման խորհրդարանում հաճախակի էին ծեծի տեսարանները, իսկ նախընտրական քարոզարշավն անցել է «համբալներ, կզցնելու եմ» խոսույթի ներքո, և հարցին, թե արդյո՞ք ընդդիմության՝ խորհրդարան մտնելու պարագայում նորից ծեծի տեսարաններ կլինեն։
Լևոն Քոչարյանը նշել է. «Եթե ընդդիմությունը խորհրդարան գնալու որոշում կայացնի, ապա այդ ամենին պատրաստ պետք է լինի։ Ով ընդդիմադիր է, ով պայքարի մեջ է, ամեն ինչի էլ պատրաստ է․ պատրաստ ենք, որ մեքենայով քաղաքով գնալուց կարող են կանգնեցնել ու ինչ-որ գործողություններ անել։ Հիմա նաև հարկային տեռոր է․․․ Այսինքն՝ ամեն ինչի էլ պատրաստ ենք, մեր խնդիրն է լինելու այդ ամենին ճիշտ դիմակայելն ու արժանի հակահարված տալը»։
Այն հարցին, թե արդյոք պատրաստ են ծեծվելու, Քոչարյանը պատասխանել է. «Բայց ինչի՞ ծեծվելու, և ոչ թե, օրինակ, ծեծելու։ Պետք է ավելի ուժեղ լինենք ու պատրաստված լինենք նաև այդ առումով»։
Նմանատիպ հոդվածներ
ԲԴԽ-ն դադարեցրեց դատավոր Գիվի Հովհաննիսյանի լիազորությունները
Auroranews.am-ի տեղեկություններով՝ Բարձրագույն դատական խորհուրդը դադարեցրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Գիվի Հովհա...
Սերդար Քըլըչը քննարկել է Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորումը
Թուրքիայի պետական «Anadolu» լրատվական գործակալության ռազմավարական վերլուծությունների վարչության ղեկավար Բիլգայ Դումանի մ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ.Միքայել Խաչատրյանը պարզաբանել է ծեծկռտուքի ժամանակ շիշ նետելը
ՔՊ խմբակցության անդամ Միքայել Խաչատրյանը պարզաբանել է, թե ինչու է ծեծկռտուքի ընթացքում շիշ նետել Գրիգոր Իսկանդարյանի ուղ...
Դոնալդ Թրամփը ՆԱՏՕ-ի դաշնակիցներից հավատարմություն է պահանջում
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ցանկանում է հավատարմություն տեսնել ՆԱՏՕ-ի դաշնակիցներից Սպիտակ տանը Դաշինքի գ...