Նոր հոկտեմբերի 27 է կանխվել. Փաշինյան
Կարևոր է արձանագրել, որ բացահայտվել է մեր պետականության, ՀՀ անվտանգության և կայունության դեմ նախապատրաստվող հանցագործություն: Այս մասին հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առավոտյան հարցը քննարկել եմ նաև հանրապետության նախագահի հետ: Կարծում եմ՝ իմաստ կունենա ԱԱԾ, դատախազության ՔԿ-ի ՆԳՆ ոստիկանության առավել արդյունավետ գործած աշխատակիցներին ներկայացնել պարգևատրման և պետական պարգևի»,- ասել է նա:
Փաշինյանի խոսքով՝ ահռելի ծավալով ինֆորմացիա է հրապարակվել և այս պահին չունի հրապարակվածից բացի ավելի ասելու բան:
«Համոզված եմ՝ արդյունավետ քննություն տեղի կունենա և հետագա ընթացքի մասին մեր իրավապահները հանրությանը կիրազեկեն: Ուզում եմ մի հարցի վրա մեր ուշադրությունը հրավիրել:
Երեկվա քննարկումներից մի բան իմ ուշադրությունը գրավեց: Օգտատերերի մի խումբ արձանագրում էր, որ Հայաստանում նոր հոկտեմբերի 27 է կանխվել, մի ուրիշ խումբ էլ հարց էր բարձրացնում՝ արդյոք 1999-ին ՀՀ իրավապահ մարմինենրը կարող էին կանխել հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը:
Սա մի հարց է որի պատասխանը պետք է փորձենք վստահելի ձևով ձևակերպել: Հույս ունեմ, որ մեր իրավապահ համակարգը այս հարցի պատասխանը գտնելու ուղությամբ նույնպես ջանքեր կգործադրի»,- եզրափակել է Փաշինյանը:
Նմանատիպ հոդվածներ
Պեսկովը՝ Փաշինյանի հայտարարությունների մասին
ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն անդրադարձել է Հայաստանում պետական հեղաշրջում իրականացնելու վերաբերյալ ՀՀ վարչա...
Դարձյալ հայտնաբերվել են մեղադրյալների գործողությունները հաստատող իրեր. ՔԿ
Խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են փողոցում էլեկտրասնուցման և համացանցային կապի ապահովման լարերը վնասելու հա...
Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ. Պեսկովը՝ Սամվել Կարապետյանի գործի մասին
Մոսկվան կապի մեջ է Երևանի հետ, այդ թվում՝ Սամվել Կարապետյանի գործին վերաբերող հարցերի շուրջ։ Այս մասին հայտարարել է ...
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը հայտարարություն է տարածել.«Սույն թվականի հունիսի 27-ը Հայ Եկեղեցու և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի...