ՍԴ-ն կորոշի գնալ, կամ իրավական լուծումներ գտնելու ու արձանագրելու ճանապարհով, կամ քաղաքական նախապաշարմունքների ճանապարհով. Ասլանյան
Սահմանադրական դատարանը կամ կգնա իրավունքի, կամ քաղաքական կարճաժամկետ շահերի ճանապարհով։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու Մամիկոն Ասլանյանը:
«ՍԴ-ն ընտրություն կատարելու շատ մեծ շրջանակ չունի, այստեղ խնդիրը հետևյալն է՝ ՍԴ-ն կորոշի գնալ իրավական լուծումներ գտնելու ու արձանագրելու ճանապարհով, թե քաղաքական նախապաշարմունքների ճանապարհով»,- նշեց Ասլանյանը:
Հարցին, թե ըստ իրեն՝ որ ճանապարհը կընտրի Սահմանադրական դատարանը, վերջինս պատասխանեց. «Այստեղ իմ կարծելը ու դրա վերաբերյալ կանխակալ վերաբերմունք ունենալը մեզ երբեք չպետք է զերծ պահի օգտվելու բոլոր օրենսդրական գործիքակազմերից, որովհետև հույս ունենալը այլ բան է, արձանագրումները այլ բան: Այսինքն որևէ բան չանենք և ասենք, որ չենք հավատում ու ունենք կանխակալ վերաբերմունք՝ շատ ավելի վատ է, քան անել ու արդյունք չունենալ, մի գործ, եթե չես անում, դրա արդյունքի մասին չես էլ իմանում»:
Անդրադառնալով ՍԴ-ի հնարավոր որոշմանը ու իրենց ունեցած պլան բ-ին, Ասլանյանը պարզաբանեց, որ այստեղ հարցը պլանները ցուցակագրելու մասին չէ, պայքարը ինքն իրեն ենթադրում է, որ չունի ավարտ այնքան ժամանակ, քանի դեռ վերջնակետին չեն հասել:
«Ուստի, անկախ ՍԴ-ի ընդունած որոշումներից՝ այս պայքարի անունը իշխանափոխությունն ու հաղթանակն է, և բոլոր գործիքները պետք է օգտագործվեն՝ այն իրականացնելու համար»,- շեշտեց նա:
Նմանատիպ հոդվածներ
Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը
Երևանի ավագանու նիստում ընդունվեց որոշում, ըստ որի մայրաքաղաքի Ամիրյան փողոցն այսուհետ կրելու է Պապ թագավորի անունը։ Նախ...
Կառավարությունը նախատեսում է երկարաձգել մի շարք երկրների կացության կարգավիճակ ունեցողների առանց վիզայի ռեժիմը
Կառավարության որոշմամբ առաջարկվում է երկարաձգել ԱՄՆ-ի, ԵՄ և Շենգենյան երկրների, ԱՄԷ-ի, Բահրեյնի, Կատարի, Սաուդյան Արաբիա...
Ռուսաստանում բարձրանում է հասարակական տրանսպորտի ուղեվարձը
Վառելիքի դեֆիցիտով պայմանավորված երթուղիների կրճատումներից և աշխատանքային սահմանափակումներից հետո ՌԴ մարզերում սկսվել է...
Արթուր Ավանեսյանի կալանքը փոխարինվել է տնային կալանքով
Հայաստան» կուսակցության անդամ Արթուր Ավանեսյանի (Կանդազ) նկատմամբ կիրառված կալանքը փոխարինվել է տնային կալանքով։ Հակակոռ...