Քաղաքականություն Կարևոր

ՀՀ-ի ողջ պատմության ընթացքում աննախադեպ իրավիճակում ենք. Գոհար Մելոյան

ՀՀ-ի ողջ պատմության ընթացքում աննախադեպ իրավիճակում ենք. Գոհար Մելոյան

«Ուժեղ Հայաստան» կուսակցության պատգամավորի թեկնածու Գոհար Մելոյանը լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է, որ երկրում առկա է սահմանադրություն, սակայն սահմանադրականությունը կաղում է, և հույս է հայտնել, որ բարձր դատարանը հավատարիմ կմնա իր անվանը:


Մելոյանի փոխանցմամբ՝ ներկայումս Հայաստանի Հանրապետության ողջ պատմության մեջ ստեղծվել է աննախադեպ իրավիճակ, քանի որ ընտրություններին մասնակցած այսքան մեծ թվով ուժեր նախկինում երբեք դիմում չէին ներկայացրել, և բոլորն այժմ դիմել են ընտրության արդյունքներն անվավեր ճանաչելու պահանջով։ Թեկնածուի պնդմամբ՝ ընտրական արդյունքների վրա անխուսափելիորեն ազդել և հետևանք է թողել մեկ ուժի՝ «Քաղաքացիական պայմանագրի» գործունեությունը։


Անդրադառնալով դատական ընթացքին՝ նա նշել է, որ օրվա նիստը բնականոն հունով չի սկսվել, և հենց սկզբից քննարկվել է անաչառության հարցը, ինչպես նաև ներկայացվել են նոր միջնորդություններ։ Մելոյանն ընդգծել է, որ երկրում սահմանադրական մշակույթը որոշակիորեն կաղում է՝ հավելելով. «Կա սահմանադրություն, կաղում է սահմանադրականությունը: Ես լիահույս եմ, որ բարձր դատարանը իր անվանը այնուամենայնիվ հավատարիմ մնալով՝ կկաշկանդվի այն փաստարկներով, որոնք ներկայացնում են քաղաքական ուժերը»։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250