Լոս Անջելեսը կարող էր ջնջվել երկրի երեսից. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ քաղաքը լիովին կոչնչանար, եթե Ազգային գվարդիան չուղարկվեր անկարգությունները ճնշելու համար։ Նա այս մասին գրել է իր Truth Social սոցիալական ցանցում։


«Մենք հիանալի որոշում կայացրեցինք՝ Ազգային գվարդիան տեղակայելով Կալիֆոռնիայում բռնի, հրահրված անկարգությունները ճնշելու համար», - ասել է նա։


Ըստ նրա, եթե դա չարվեր, «Լոս Անջելեսը կարող էր ջնջվել երկրի երեսից»։


Նա նաև քննադատել է Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմին և Լոս Անջելեսի քաղաքապետ Կարեն Բասին՝ ասելով, որ նրանք պետք է «շնորհակալություն հայտնեն նախագահ Թրամփին», այլ ոչ թե պնդեն, որ դաշնային օգնություն անհրաժեշտ չէ։


Հիշեցնենք՝ հունիսի 8-ին Լոս Անջելեսի կենտրոնում անօրինական ներգաղթյալներին հայտնաբերելու համար ԱՄՆ ներգաղթի և մաքսային ծառայության (ICE) կողմից իրականացված ծառայությունը վերածվեց ցուցարարների հետ բախումների։ Սպիտակ տան պաշտոնյաները քաղաքում բողոքի ցույցերը որակել են որպես «ապստամբություն օրենքի դեմ»։