Լարված իրավիճակը Լոս Անջելեսում թեժանում է
Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը հայտարարել է, որ նահանգը երկուշաբթի դատական հայց կներկայացնի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի նկատմամբ՝ անկարգությունների դեմ պայքարելու նպատակով նահանգում ազգային գվարդիա տեղակայելու համար:
«Նախագահն ավելի վատացրեց իրավիճակը։ Նա յուղ է լցնում կրակի վրա՝ հայտարարելով, որ կգլխավորի ազգային գվարդիան: Դա անօրինական, անբարոյական արարք է, որը հակասում է Սահմանադրությանը»,- նշել է նահանգապետը։
Նյուսոմը ճշտել է, որ դատական հայցը կվիճարկի՝ առանց նահանգի համաձայնության Կալիֆոռնիայի ազգային գվարդիան դաշնայնացնելու Թրամփի որոշումը։ Նահանգապետը Թրամփի գործողություններն անվանել է «հակասահմանադրական» և «անօրինական»։
Անկարգությունները ճնշելու համար Լոս Անջելես են ժամանել ազգային գվարդիայի զորքերը։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հայտարարել էր, որ գործի կդնի ազգային գվարդիայի 2 հազար ծառայողի՝ Լոս Անջելեսում անօրինական միգրանտների դեմ ռեյդերը բոյկոտողների հետ տեղի ունեցած բախումների կապակցությամբ: Պենտագոնի ղեկավարը չի բացառել բանակի կիրառումը։ Կալիֆոռնիայի նահանգապետ Գևին Նյուսոմը և երկրի մեծությամբ երկրորդ քաղաքի քաղաքապետը Սպիտակ տանը մեղադրել են սադրանքի և վախ սերմանելու փորձի համար:
Լոս Անջելեսում մի քանի օր շարունակ ընթանում են բողոքի ցույցեր, որոնք ուղղված են ներգաղթյալների շրջանում իրավապահ մարմինների իրականացրած ստուգայցերի դեմ։ Դրանցից հետո քաղաքի տարբեր հատվածներում զանգվածային ցույցեր են սկսվել, որոնց ընթացքում ձերբակալվել և բերման է ենթարկվել մի քանի տասնյակ մարդ։
Նմանատիպ հոդվածներ
Կեղծը Ձեր տված թյուրիմացությունն է․ պիտի պատասխան տաք․ Վարդանյան
Ձեր կեղծ ու սուտ ասածների համար պիտի պատասխան տաք: Այս մասին Ազգային ժողովի այսօրվա նիստում հայտարարել է «Քաղաքացիական պ...
Սյունիքի մարզպետը՝ երկու անչափահաս բնակիչների մոլորվելու և Ադրբեջանի տարածքում հայտնվելու լուրերի մասին
Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, լրագրողների հետ զրույցում խոսել է վերջերս երկու անչափահաս բնակիչների մոլորվելու և Ադ...
Մոսկվայում առևանգված հայազգի գործարարին ձերբակալեցին
Մոսկվայի դատարանը երկու ամսով կալանավորել է բլոգեր և բիզնես մարզիչ Արեգ Շչեպիխինին: Այս մասին հայտնում է Մոսկվայի դատարա...
Հովիկ Աբրահամյանը ձերբակալվել է
Ձերբակալվել է ՀՀ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Այս մասին հայտնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։ Աբրահամյանը մեղադրվու...