«Լայնածավալ հակամարտություն». ԱԲ-ի չարաշահման հետևանքները՝ ըստ ՄԱԿ ներկայացուցչի
Արհեստական բանականության չարաշահումը կարող է աշխարհում լայնածավալ հակամարտություն հրահրել։ Այս մասին «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ և տեխնոլոգիաների հարցերով հատուկ ներկայացուցիչ Ամանդիպ Սինգհ Գիլը։
«Միավորված ազգերի կազմակերպությունը ձգտում է յուրաքանչյուր երկրի հնարավորություն տալ ինքնուրույն զարգացնել արհեստական բանականության տեխնոլոգիաները։ Այս պահին արհեստական բանականության զարգացման կենտրոնները անհավասարաչափ են բաշխված, ուստի բնակչության մեծ մասը զրկված է նման տեխնոլոգիաների օգտագործման հնարավոր առավելություններից»,- նշել է նա:
Միևնույն ժամանակ, ՄԱԿ-ի ներկայացուցիչը զգուշացրել է արհեստական բանականության տեխնոլոգիաների ոչ պատշաճ օգտագործման կամ չարաշահման դեպքում հնարավոր ռիսկերի մասին։
Նրա խոսքով՝ արհեստական բանականության չարաշահումը կարող է աշխարհում լայնածավալ հակամարտություն հրահրել, ուստի ՄԱԿ-ը պետք է վերահսկողության տակ պահի արհեստական բանականության հետ կապված իրավիճակը՝ անվտանգ աշխարհ և կայուն զարգացում ապահովելու համար։
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է՝ կարկուտ. առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկու...
Պաշտոնյան չհայտարարագրված մեքենայով հատել է սահմանը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախորդ տարի իրավիճակային հայտարարագիր է պահանջել, երբ նկատել է, որ պաշտոնատար անձը...
Ինչու Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթ...
Թբիլիսիում պարզաբանել են` ինչու գյուղնախարարը չի ժամանել Երևան
Թբիլիսիում պարզաբանել են՝ ինչու չի երկրի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին...