Պաշտոնյան չհայտարարագրված մեքենայով հատել է սահմանը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախորդ տարի իրավիճակային հայտարարագիր է պահանջել, երբ նկատել է, որ պաշտոնատար անձը պարբերաբար սահմանը հատել է մի մեքենայով, որը չի հայտարարագրել: Այս մասին հայտնել է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թվականի պետական բյուջեի կատարման արդյունքների վերաբերյալ հաշվետվության ներկայացմանը:
Գալստյանը նշել է, որ անցյալ տարի առաջին անգամ իրավիճակային հայտարարագիր պահանջելու գործիքն են կիրառել:
«Դեպքը վերաբերում է պաշտոնատար անձի. մենք տեսել էինք, որ նա սահմանը պարբերաբար հատել է մի մեքենայով, որը չէր հայտարարագրել: Նշվածի համատեքստում մենք հարցում էինք կատարել, թե մեքենան ում է պատկանում, նա նշել էր, որ պատկանում է իր դստերը: Դստեր մասով հարցում էինք կատարել, որովհետև ողջամտորեն կասկած ունեինք, որ գույքը նրան է պատկանում՝ չնայած նրա անունով էր։ Հարցում էինք կատարել դստերը, իրավիճակային հայտարարագիր էինք պահանջել: Եվ հանգել էինք այն եզրակացության, որ դստեր օրինական եկամուտներով չէր հիմնավորվում այդ գույքի ձեռքբերումը: Ուստի կարծել էինք, որ դուստրը չէր էլ կարող այդ գույքն ինքնուրույն ձեռք բերել»,–ասել է Գալստյանը:
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն այդ տվյալների վերլուծությամբ հաղորդում է ներկայացրել Դատախազություն, զուգահեռ կա կարգապահական վարույթ:
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է՝ կարկուտ. առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկու...
Ինչու Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթ...
Թբիլիսիում պարզաբանել են` ինչու գյուղնախարարը չի ժամանել Երևան
Թբիլիսիում պարզաբանել են՝ ինչու չի երկրի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին...
ԿԿՀ-ից նամակ եմ ստացել, նոր իմացել եմ, որ բնակարան ունեմ․ Վահե Հովհաննիսյան
«Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ինձ նամակ էր գրել, որ Կադաստրում նայել են, տեսել են, որ ես համասեփականատեր եմ, պա...