Ինչու Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ
Կովկասի մուսուլմանների վարչության նախագահ Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն չի ցանկանում հանդիպել Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին II-ի հետ: Այս մասին նա ասել է լրագրողների հետ զրույցում, փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները։
«Գարեգինի հետ հանդիպելը նպատակահարմար չեմ համարում: Գարեգինը՝ բացի իր կրոնական դերից, քաղաքական դեր է ստանձնել: Նման հոգևորականին հարիր չէ այդչափ քաղաքականությամբ զբաղվելը, հետևաբար, նրա հետ հանդիպելու մտադրություն դեռևս չունեմ»,-ասել է նա:
«Ժամանակին Երևանում գործում էր «Իրևանի ղազիաթը», որն ընդգրկում էր ամբողջ Հայաստանը և ենթարկվում Կովկասի մահմեդականների վարչությանը։ Ավելի ուշ, ադրբեջանական ժողովուրդը տեղահանվեց, մեր հայրենակիցները չէին կարող այնտեղ ապրել, և այդ պատճառով էլ մեր ղազիաթը նույնպես ստիպված եղավ դադարեցնել գործունեությունը»,- Բաքվում հայտարարվել է Շեյխ-ուլ-իսլամ Ալլահշուքյուր Փաշազադեն, այսպես կոչված, «Իրևանի ղազիաթի» գործունեության վերսկսման մասին խոսելիս։
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է՝ կարկուտ. առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության առանձին շրջաններում այսօր կեսօրից հետո սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկու...
Պաշտոնյան չհայտարարագրված մեքենայով հատել է սահմանը
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նախորդ տարի իրավիճակային հայտարարագիր է պահանջել, երբ նկատել է, որ պաշտոնատար անձը...
Թբիլիսիում պարզաբանել են` ինչու գյուղնախարարը չի ժամանել Երևան
Թբիլիսիում պարզաբանել են՝ ինչու չի երկրի շրջակա միջավայրի պահպանության և գյուղատնտեսության նախարար Դավիթ Սոնգուլաշվիլին...
Ինչպես է ընթանում սահմանազատման գործընթացը․ մեկանաբանել է Արարատ Միրզոյանը
«Սահմանազատման և սահմանագծման գործընթացը շարունակվում է, ընթացքի մեջ է»,- հայտնել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։ Նրա խոս...