
«Հոդված» գրելուց առաջ, սթափ չեն եղել. Անահիտ Ավանեսյանը հերքում է պահանջում լրատվականից

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը «Ժողովուրդ» օրաթերթից հերքում է պահանջում։
«Չգիտեմ՝ «ժողովուրդ» օրաթերթում ինչ են օգտագործում «հոդված» գրելուց առաջ, բայց բառերի կույտից երևում է, որ սթափ չեն եղել. ներելի է, բայց պահանջում եմ հերքում:
Ես 2018 թվականից հետո որևէ գույք, բաժնետոմս, շահաբաժին կամ ավտոմեքենա ձեռք չեմ բերել, այլ հակառակը` վաճառել եմ մինչև 2018թ. ունեցածս գույքը և այդ գումարը դրված է բանկում` որպես ավանդ:
Այս ամենը հստակ հայտարարագրված է, բավական է ստեր թողարկելով` ձեզ օրաթերթ հորջորջեք:
Հա ու չեմ նեղվում, որ տիկին Թովմասյանի չափ շնորհք չեմ ունեցել 3 բնակարան գնելու»,- Facebook-ում գրել է նախարարը։
Նշենք՝ թերթը գրել էր, որ «Առողջապահության նախարարը վաղուց ունի երկու տուն, ավտոմեքենա, որոնք առաջին հայտարարագրում չկային»։