Ուղևորը հարվածել, հայհոյել է տաքսու վարորդին և վնասել մեքենան. «Հետք»

2025թ. ապրիլի 10-ին՝ առավոտյան ժամը 5:40-ի սահմանում, «Յանդեքս» ծառայության վարորդ Ա. Մ.-ն (անուն, ազգանունն ամբողջությամբ չենք հրապարակում քաղաքացու խնդրանքով) պատվեր էր ստացել Տերյան փողոցի գիշերային ակումբներից մեկից՝ դեպի Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնք։ Ուղևորը կին էր։ Այս մասին հայտնում է «Հետքը»:


Վարորդի պատմելով՝ երբ հասել են Երևան-Սևան ավտոմայրուղի, նա սկսել է պայուսակում ինչ-որ բան փնտրել, ապա հարցրել է վարորդին՝ արդյոք նրան գումար տվել են։ Բացասական պատասխան ստանալուց հետո ինչ-որ մեկին է զանգահարել, ապա հայտարարել, որ կորցրել է դրամապանակը և պետք է վերադառնա, որ փնտրի։ Վարորդը, տեսնելով, որ ուղևորի մոտ 3000 դրամ կա, հարցրել է, թե ով պետք է հետո ուղևորության համար վճարի։


«Տեսա, որ ձեռքի գումարը չի հերիքելու, կազմել էր 2100 դրամ։ Եթե վերադառնայինք և նորից գայինք Բյուրեղավան, չէր վճարի։ Ասեց. «Քեզ ասում եմ՝ քշի»։ Ու սկսեց ագրեսիվանալ՝ առանց որևէ պատճառի։ Քաշքշում էր մեքենայի տարբեր մասերը։ Ես, որպեսզի ինքնատիրապետումս չկորցնեմ, կայանեցի մեքենաս Երևան-Սևան ավտոմայրուղու գազալցակայանում և մի կերպ դուրս եկա մեքենայից, որից հետո այդ կինը սկսեց հարվածել ու հայհոյել ինձ։ Հարվածում էր անձրևանոցով, պայուսակով։ Ես հեռու գնացի մեքենայից, որպեսզի ոստիկանություն կանչեմ։ Այդ ընթացքում ոտքերով հարվածում էր մեքենային։ Կոտրել է ապակիները, պետհամարանիշները։ Ընդհանուր՝ ինձ պատճառել է 1.000.000 դրամի վնաս»,- պատմել է վարորդը։


Դեպքի վայր ժամանած ոստիկանները ստուգել են ուղևորի արյան մեջ ալկոհոլի պարունակությունը և արձանագրել, որ նա ալկոհոլի ազդեցության տակ է։


Գործ չհարուցելու հիմնավորումը Քրեական օրենսգրքում կատարված փոփոխություններն են. նոր օրենքի պահանջով, եթե ենթադրյալ հանցանքը միջին ծանրության է, իսկ հանցանքը կատարած անձի ինքնությունը հայտնի է, ապա քրեական վարույթ նախաձեռնելու պարտավորություն չկա, քաղաքացին ինքը պետք է քրեական հայց ներկայացնի դատարան և դատական կարգով լուծի խնդիրը։


Մանրամասները` սկզբնաղբյուրում: