Պարզաբանում` «Տրոլեյբուսների պարկի» աղմկահարույց տեսանյութի վերաբերյալ
Դա չգործող զուգարան է, անթույլատրել է դա օգտագործելը: Մի քանի օր առաջ նորն ենք բացել մասնաշենքում: Այդ զուգարանն էլ վերանորոգելու ենք հետագայում նույնպես վարորդների համար: Այս մասին Auroranews-ին հայտնեց «ԷԼԵԿՏՐԱՏՐԱՆՍՊՈՐՏ» փակ բաժնետիրական ընկերության տնօրեն Սարգիս Բեջանյանը:
Հարցին, եթե վարորոդը նկարել է դա և ուղարկել, ինքը չգիտի՞ վերանորոգված սանհագույցի տեղը, Բեջանյանը պատասխանեց. «Իհարկե գիտի: Մենք գիտենք, թե ով է նկարողը բայց նրան չենք ազատում, որովհետև նորմալ աշխատող է»:
Մեզ ահազանգած քաղաքացին նաև նշել է, որ տրոլեբուսներն ունեն ընդամենը մի լվացման կետ, որի պատճառով հերթ է գոյանում:
Սրան ի պատասխան Բեջանյանը հայտնեց. «Ո՛չ երկու կետ ունենք, մեկը գտնվում է Թևոսյան 12 հասցեում, մյուսը Բագրատունյաց 44 հասցեում»:
Սարգիս Բեջանյանը մեզ հետ զրույցում նշեց նաև, որ 2 տարվա ընթացքում դրական փոփոխություններ շատ են արվել: