«Ամոթ» է․ արդյո՞ք եկեղեցու բոլոր սպասավորներն են անում այն ինչ քարոզում են․ Թորոսյան

Արդյո՞ք եկեղեցու բոլոր սպասավորներն են անում այն ինչ քարոզում են, կամ քարոզում են այն ինչ անում են։ Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արսեն Թորոսյանը։



«Թեև ես որևէ եկեղեցու հետևորդ չեմ հանդիսանում, բայց ինձ կարող եմ իրավունք վերապահել և հրապարակային հարց տալ։


Արդյո՞ք եկեղեցու բոլոր սպասավորներն են անում այն ինչ քարոզում են, կամ քարոզում են այն ինչ անում են։


Իհարկե բոլորը գիտեն այս հարցի պատասխանը, բայց դրա մասին խոսելն «ամոթ» է, քանի որ կարող է պարզվել որ երեսպաշտության ամենամեծ դոզան կենտրոնացած է հենց եկեղեցում, ինչն իրականում պետք է լիներ հակառակը։


Եվ այո պետք է գար այն օրը, որ այս կեղծ բարեպաշտությունը դրվելու էր հանրության դատին՝ ինչքան էլ որ դա տհաճ լինի եկեղեցու սպասավորների և հետևորդների համար»։


Քաղաքականություն