Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին
ՀՀ առողջապահության նախարարության առաջարկով՝ Թոքաբանության ազգային կենտրոնը միացվում է «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնին»։ Որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
Ըստ որոշման նախագծի հիմնավորման՝ տուբերկուլյոզով հիվանդացությունը և մահացությունը վերջին տասնամյակների ընթացքում էականորեն նվազել են՝ 2023 թվականին 100,000 բնակչի հաշվարկով հասնելով մինչև համապատասխանաբար 13.5 և 0.84 (առանց ՄԻԱՎ-դրական ՏԲ մահացության)։ Արդյունքում Թոքաբանության ազգային կենտրոնի մահճակալային ֆոնդը թերբեռնված է։ Զուգահեռաբար իրականացվել են նաև բուժման մարդակենտրոն մեխանիզմների ներդրում, բարելավվել է տուբերկուլյոզով հիվանդների համար ծառայությունների հասանելիությունը, ծառայությունները մատուցվում են նաև արտահիվանդանոցային պայմաններում։
«Չնայած ընդհանուր մահացության ցուցանիշի նվազմանը, ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ ՀՀ-ում տուբերկուլյոզի հիվանդացության և մասնավորապես մահացության կառուցվածքում դեղակայուն տուբերկուլյոզի, ինչպես նաև ՏԲ-ՄԻԱՎ համավարակի տեսակարար կշիռը գրեթե չի փոփոխվում՝ 2023 թվականին ՏԲ-ի բուժման հաջող ելքը կազմել է 84%, իսկ ՏԲ-ՄԻԱՎ համավարակի դեպքում չի գերազանցել 68%-ը։ ՄԻԱՎ հայտնաբերման ցուցանիշի աճը խոսում է այն մասին, որ ՏԲ-ՄԻԱՎ զուգակցված դեպքերը նույնպես կարող են աճ գրանցել»,- նշված է նախագծում։
Նմանատիպ հոդվածներ
Երեխայի մարմինը հայտնաբերելուց 30 րոպե անց են փրկարարները նրան դուրս բերել գետից
Մայիսի 24-ին, ժամը 10:52-ի սահմաններում Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ որոնողական աշխ...
Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա երեխայի մարմինը
Ջրասուզակներն ու փրկարարները Մարմարիկ գետում հայտնաբերեցին 2-ամյա Տիգրանի մարմինը:Այս մասին հայտնել է ՆԳՆ խոսնակ Նարեկ Ս...
2-ամյա Տիգրանի մարմնի վրա բռնության հետքեր չկան. մանրամասներ՝ ՔԿ-ից
Մարմարիկ գետում հայտնաբերված 2 տարեկան Տիգրանի մարմնի վրա արտաքին զննությամբ չկան վնասվածքներ, բռնության հետքեր։ Այս մաս...
ՔԿ-ից 590.000 դոլարի մանրակրկիտ պլանավորված հափշտակության դեպքը բացահայտվել է
Քննչական կոմիտեի կառուցվածքային ստորաբաժանումներից մեկում իրեղեն ապացույց համարվող առանձնապես խոշոր չափերի գումար հափշտա...