ՄԻՊ-ը `«բանակից գումարով ազատվելու» օրենքի մասին

Եթե «բանակից գումարով ազատվելու» օրինագծի կարգավորումներում մտահոգող խնդիրները չլուծվեն, ապա Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը չի բացառում Սահմանադրական դատարան դիմելը։ Այդ մասին նա հայտնել է կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում։


«Այս պահին էլ հույս ունեմ, որ գործընկերները հաշվի կառնեն այն բոլոր դիտարկումները, որ ներկայացրել ենք և չենք ունենա այդ կարգավորումները»,- ասել է Մանասյանը։


Նա շեշտել է՝ անընդունելի է համարում սոցիալական ցանկացած շերտավորում մեր երկրում, որը կարող է այդ թվում կապված լինել Սահմանադրությամբ սահմանված պարտականությունների կատարման հետ։


«Չի կարելի` երկրում այնպիսի իրավակարգավորումներ և մեխանիզմներ լինեն, որոնք կարող են մարդկանց համար, առնվազն հանրային ընկալումների առումով, տպավորություն ձևավորել, թե որևէ պարտականության կատարման հետ կապված արտոնությունը կարող է պայմանավորված լինել անձի գույքային դրությամբ, այսինքն՝ գումար ունենալու կամ չունենալու հանգամանքով»,- նշել է Մանասյանը։

Քաղաքականություն