«Մակրոնին հասցված ապտակը կատակ էր»․ Ելիսեյան պալատ

Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը հերքել է մամուլում հայտնված տեղեկությունները, որոնց համաձայն Վիետնամ կատարած պաշտոնական այցի ընթացքում առաջին տիկին Բրիջիտ Մակրոնը տեսախցիկների առջև միտումնավոր կերպով ապտակել է ամուսնուն։


Լուրերը սկսեցին շրջանառվել AP գործակալության նկարահանած տեսանյութի տարածումից հետո։ Դրանում հստակ երևում է, որ նախագահական օդանավից դուրս եկող Էմանուել Մակրոնը հարված է ստանում դեմքին։ Հարվածողը, սակայն, կադրից դուրս էր։


«Տեղի ունեցածը ամուսինների միջև ծագած աննշան վիճաբանության հետևանք էր»,- այս մասին լրատվամիջոցներին ասել է Մակրոնի մերձավոր շրջապատի ներկայացուցիչներից մեկը։


Հետագայում Ելիսեյան պալատը միջադեպի առթիվ հատուկ հայտարություն է տարածել՝ պնդելով. «Տեսագրության մեջ հայտնվել է այն պահը, երբ նախագահն ու նրա կինը վերջին անգամ լիցքաթափվում էին ուղևորության մեկնարկից առաջ՝ կատակելով»։


Հավելենք՝ ավելի վաղ հայտնել էինք, որ  համացանցում հայտնվել էին կադրեր, որոնցում երևում էր, թե ինչպես է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին ապտակում  կամ պարզապես ձեռքով հրում նրա կինը՝ Բրիջիթ Մակրոնը: