Ադրբեջանի արձագանքը՝ Փաշինյանի ելույթին
Նիկոլ Փաշինյանի՝ «Երևանյան երկխոսություն» միջոցառման ընթացքում հնչեցրած դիրքորոշումը ոչ միայն ցույց է տալիս, որ Հայաստանը պատրաստ չէ փոխել իր Սահմանադրությունը՝ «տարածքային հավակնություններից» հրաժարվելու և խաղաղության գործընթացում առկա խնդիրները լուծելու համար, այլև հարցեր է առաջացնում երկրի՝ խաղաղությանն առնչվող անկեղծության վերաբերյալ։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Այխան Հաջիզադեն:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի պաշտոնական լուծարման կոչերի անտեսումը և այդ հարցը խաղաղության պայմանագրի հետ կապելը հարցեր է առաջացնում այն մասին, թե ինչու է Երևանը ձգտում պահպանել արդեն հնացած մի մեխանիզմ, որը չի համապատասխանում տարածաշրջանի նոր իրողություններին։ Քանի որ այն հակամարտությունը, որով զբաղվում էր Մինսկի խումբը, կարգավորվել է, Ադրբեջանը իրավամբ պահանջում է դրա լուծարումը։ Այս քայլի ձգձգումը միայն խորացնում է կասկածները Հայաստանի իրական մտադրությունների վերաբերյալ», - նշել է նա։
Հաջիզադեն անդրադարձել է նաև հաղորդակցային ուղիների բացման թեմային՝ նշելով․ «Ադրբեջանի դիրքորոշումը՝ կապված անխոչընդոտ տարանցման հետ, համահունչ է տարածաշրջանային համագործակցության և տնտեսական ինտեգրման սկզբունքներին և որևէ կերպ չի կարող մեկնաբանվել որպես Հայաստանի ինքնիշխանության նկատմամբ անհարգալից վերաբերմունք։ Հայաստանի դիմադրությունն ու բարդ տարանցիկ երթուղիների առաջարկը դանդաղեցնում են առաջընթացը և հակասում են տարածաշրջանային համագործակցության կարևորության վերաբերյալ հայտարարություններին»։
Հավելենք՝ Փաշինյանն հայտարարել էր, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման օրակարգն ընդունելի է Երևանի համար և որ հայկական կողմը պատրաստ է առաջ շարժվել, բայց մյուս կողմից ցանկանում է հավաստիանալ, որ Հայաստանը և Ադրբեջանը նույն կերպ են ընկալում իրավիճակը:
Նմանատիպ հոդվածներ
Ուկրաինական ԱԹՍ-ները գրոհել են Մոսկվան. քաղաքի օդանավակայանները դադարեցրել են չվերթները
Այսօր ուկրաինական ԱԹՍ-ները հարձակում են գործել Մոսկվայի վրա, ինչի հետ կապված ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել Մոսկ...
ՌԴ-ն գիշերը ռմբակոծվել է․ մայրաքաղաքի բոլոր օդանավակայաններում չվերթները դադարեցվել են
Ռուսաստանի օդային պաշտպանության ուժերը գիշերը 296 անօդաչու թռչող սարք են ոչնչացրել: Այս մասին հայտնում է ՌԴ Պաշտպանությա...
Պուտինի ուղերձը Ալիևին
Վստահ եմ` համատեղ ջանքերով կկարողանանք ավելի ամրապնդել ռուս-ադրբեջանական համագործակցությունը։ Այս մասին ասել է ՌԴ նախագա...
Բագրատ Սրբազանն արձագանքել է Փաշինյանի գրառմանը
«Սրբազան պայքար» շարժան առաջնորդ Բագրատ Սրբազանը 168․am-ին տված հարցազրույցում անդրադարձել է Նիկոլ Փաշինյանի՝ քիչ առաջ ա...