Երևանի մի շարք փողոցներում կսահմանափակվի երթևեկությունը․ նոր կարգ

Հասարակական տրանսպորտի աշխատանքը ավելի արդյունավետ կազմակերպելու համար Երևանում մշակվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված ավտոբուսային գծերի մեկ ամբողջական երթուղի, որը մասնակիորեն իրագործվել էր։ Այն սկիզբ է առնում Նոր Նորք վարչական շրջանում և պետք է հասնի մինչև Մալաթիա Սեբաստիա վարչական շրջան, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։


«Նշված ավտոբուսային առանձնացված գծի ընդլայնման համար Իլ Դե Ֆրանսի (Ֆրանսիա) գործընկերների հետ համատեղ մշակվել է Երևանի փոքր կետնտրոնի համար շարժունակության հայեցակարգ, որը, բացի առանձնացված ավտոբուսային գծերի ավելացումից, ներառում է նաև մի շարք փողոցներ, որոնցում երթևեկության կազմակերպման փոփոխությունների հետևանքով առաջարկվել է երթևեկության սահմանափակումներ՝ այդ փողոցները դարձնելով հետիոտնի համար նախատեսված հատվածներ։ Պատկերում նշված հատվածներն առանձնացված են դեղին։


Նշված հատվածներից, որպես առաջին քայլ, առաջարկվել է Հանրապետության Հրապարակին հարող Աբովյան, Նալբանդյան և Արամի փողոցներում կիրառել նշված սահմանափակումները, որը պատկերում նշված է վարդագույն:


Առաջարկն իրագործելու շնորհիվ ակնկալվում է կիրառել երթևեկության սահմանափակումներ և տվյալ հատվածները սահմանել հետիոտնային։ Նշված առաջարկվող փոփոխության նպատակն այն է, որ փոքր կենտրոնում կիրառվեն տրանսպորտային հոսքերի սահմանափակումներ և փոքր կետրոնը նախատեսված լինի հասարակական տրանսպորտի և հետիոտնի համար։


Բոլոր առաջարկների քննարկոիշւմից հետո որոշում է կայացվել իրականցնել ավտոբուսային առանձնացված գծերի շարունակականության ապահովումը, ինչպես նաև երթևեկության փափախություններ մի շարք փողոցներում։ Պատկերում ներկայացված են առաջիկա պլանավորված փոփոխությունների հետևանքով երթևեկության կազմակերպման նոր սխեմաները, որի նպատակն է հասարակական տրանսպոտն առանձնացնել ընդհանուր երթևեկությունից՝ ապահովելով արդյունավետության և սպասարկման որակի բարձրացում։ Մասնավորապես․ Մաշտոցի պողոտայում, Ամիրյան փողոցի խաչմերուկի հարակից հատվածում կազմակերպված ընդհանուր օգտագործման տրանսպորտի կանգառի կետը կտեղափոխվի Դիանա Աբգարի անվան (նախկին «Մալիբուի») այգուն հարող ճանապարհահատված: Ավտոբուսային առանձնացված գիծը Մաշտոցի պողոտայում Կարեն Դեմիրճյան փողոցի խաչմերուկի հատվածից կտեղափոխվի 3-րդ երթևեկելի գոտի, որպեսզի ապահովվի դրա շարունակությունը դեպի Խորենացու փողոց և հնարավորություն տա ավտոբուսին ձախ շրջադարձ կատարել։ Խորենացու փողոցում կներդրվեն ավտոբուսային առանձնացված գծեր 2 ուղղություններով և կկիրառվի կայանման արգելք։ Իտալիայի, Բեյրութի և Արգիշտիի փողոցներում ավտոբուսային առանձնացված գիծը կշարունակվի մինչև «Հաղթանակի» կամուրջ։ Այս փոփոխությունների համատեքստում կիրականացվեն երթևեկության փոփոխություններ նաև Սուրբ Գրիգոր Լուսավորիչ փողոցում, որի հետևանքով Գր. Լուսավորիչ փողոց-Մաշտոցի պողոտա խաչմերուկում կավելացվի երթևեկելի գոտի, թույլատրելի ուղղությունը դեպի ձախ` «Հաղթանակի» կամուրջ ուղղությամբ, ինչի արդյունքում ձախ շրջադարձը նշված ճանապարհահատվածում կիրականացվի երկու երթևեկելի գոտուց։


Երթևեկության փոփոխություն է նախատեսվում նաև Սարյան և Մոսկովյան փողոցներում, որտեղ երթևեկությունը Սարյան փողոցում և Մոսկովյան փողոցի` Թումանյան փողոցի խաչմերուկից մինչև Բաղրամյան Պողոտայի խաչմերուկ հատվածում կկազմակերպվի միակողմ, ուղղությունը՝ Մաշտոցի պողոտայից դեպի Բաղրամյան պողոտա։ Այդ փոփոխությունից հետո կպահպանվի փոխադրամիջոցների կայանումը նշված ճանապարհահատվածների երկու կողմերում:


Այս փոփոխության շնորհիվ կնվազի Սարյան փողոցում խցանումների հավանականությունը»,-նշված է հաղորդագրության մեջ։

Քաղաքականություն