Հայկ Կոնջորյանը ներկայացրել է կառավարության կարմիր գծերը
Ակնհայտ է, որ խաղաղության ճանապարհը բարդ է, ինչպես բոլոր բարդ ճանապարհներին, այնպես էլ այս ճանապարհին կարող են լինել տարատեսակ զիգզագներ, և մենք գնում ենք այդ ճանապարհով, դա մեր քաղաքական հանձնառությունն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 7-ին, Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպզրույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը՝ անդրադառանալով խաղաղության գործընթացին։
Նա շեշտել է՝ իշխանությունը ժողովրդին խաղաղություն է խոստացել և գնում է այդ ճանապարհով։
«Շատ ժամանակ մարդիկ խաղաղություն բառը շփոթում են խաղաղության հասնելու ճանապարհի հետ, որը իրենով շատ դժվար է, և ասում են՝ բա խաղաղությունը սենց է լինո՞ւմ, հա՛, խաղաղության հասնելը դժվար է, խաղաղությունը լավ բան է, բայց դրան հասնելու ճանապարհը դժվար է։ Եթե միայն մեզանից կախված լիներ խաղաղությունը, դա կլիներ շատ արագ, բայց եթե կոնֆիլկտն ունի երկու կողմ, միայն մեզնից չի կախված խաղաղության հասնելը, հենց դրանով է պայմանավորված, որ մենք ունենք դժվարություններ, ինչպես ունեն բոլոր պետությունները, որոնք իրար հետ ունեցել են կոնֆլիկտներ»,- ասել է նա։
Հարցին՝ իսկ ի՞նչ գնով է լինելու խաղաղությունը, վերջինս պարզաբանել է․ «Մենք մեր կարմիր գծերը մշտապես հայտարարել ենք, ասել ենք, որ ՀՀ սուվերենությունը, տարածքային ամբողջականությունը մեզ համար ֆունդամենտալ արժեք է, և դրանից որևէ հետ քայլ չի լինելու։ Մենք հայատարել ենք, որ ՀՀ ավելի քան 200 քառակուսի կմ տարածք օկուպացված է, բայց մենք մեր առջև այդ տարածքները ռազմական ճանապարհով վերադարձնելու խնդիր չենք դնում, որովհետև կարծում ենք, որ սահմանազատման ճաապարհով հնարավոր է այդ հարցը լուծել»։
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է քովիդով հիվանդանա. Ալեն Սիմոնյանը` Փաշինյանի շքերթին մասնակցելու մասին
«Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որ բարեկամական լավ հարաբերո...
Հակոբ Արշակյանը` Փաշինյան Մոսկվա գնալու մասին
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալու և չգնալու որոշումը ես չեմ կայացնում, ես կարող եմ ասել, որ պատերազմը և պատերազմի հաղթանակը...
Սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Մամուլը չի դատական իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն, որ մամուլի հոդվածներով գնայինք,...
Փաշինյանն` արտահերթ ընտրությունների մասին
Ես միշտ եղել եմ և շարունակում եմ մնալ և կլինեմ այն համոզմանը, որ ինչ որ պետք է որ նկատի Հայաստանի քաղաքացին, Հայաստանի ք...