Փաշինյանն` արտահերթ ընտրությունների մասին
Ես միշտ եղել եմ և շարունակում եմ մնալ և կլինեմ այն համոզմանը, որ ինչ որ պետք է որ նկատի Հայաստանի քաղաքացին, Հայաստանի քաղաքացին կնկատի, այստեղ մենք պետք է ավելի շատ նաև մեր անելիքների մասին խոսենք, իսկ ես գոնե իմ անելիքը տեսնում եմ Հայաստանի քաղաքացիների հետ, շփումները հնարավորինս ուղիղ և չմիջնորդավորված ունենալը, և պետք է ասեմ, որ ընդ որում դա երբեք չի ընդհատվել, ես, եթե հետահայաց նայենք վերջին տարիներին, կտեսնենք, որ ամեն տարի կան պնդումներ, որ կառավարությունը և քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների։ Այս մասին ԱԺ-ում հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Ինչի հետ է կապված եղել այդ պնդումը, որովհետև և ես, մեր, և մեր մյուս գործընկերը շատ ակտիվ մարզային հանդիպումներ են ունենում, ուղիղ շփումներ են ունենում քաղաքացիների հետ, իսկ արդեն ծանոթ ձեռագիրը այն է, որ եթե պաշտոնյան անմիջական շփում ունի քաղաքացու հետ, ուրեմն դա ուղիղ ապացույց է նրան, որ կառավարությունը կամ քաղաքական մեծամասնությունը պատրաստվում է արտահերթ ընտրությունների, իսկ մենք, ինչպես և նախկինում չենք պատրաստվում արտահերթ ընտրությունների, մենք զբաղված ենք մեր ամենօրյա աշխատանքով և քաղաքացիների հետ շփումը դրա շատ կարևոր մասն է: Դե ինչ հիբրիդային պատերազմ ուզում է լինի, չի կարա այդ հիբրիդային պատերազմը այդ տները վերացնի։ Հարյուրավոր մանկապարտեզներ են արդեն կառուցվել, հարյուրավոր դպրոցներ են կառուցվում, դե ճանապարհ պարներն էլ, բայց հիբրիդները ճանապարհներից չեն օգտվում, դպրոցներից, մանկապարտեզներից չեն օգտվում, շնորհակալ եմ»,- ասաց վարչապետը:
Մանրամասները` տեսանյութում:
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է քովիդով հիվանդանա. Ալեն Սիմոնյանը` Փաշինյանի շքերթին մասնակցելու մասին
«Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որ բարեկամական լավ հարաբերո...
Հակոբ Արշակյանը` Փաշինյան Մոսկվա գնալու մասին
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալու և չգնալու որոշումը ես չեմ կայացնում, ես կարող եմ ասել, որ պատերազմը և պատերազմի հաղթանակը...
Սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Մամուլը չի դատական իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն, որ մամուլի հոդվածներով գնայինք,...
Հայկ Կոնջորյանը ներկայացրել է կառավարության կարմիր գծերը
Ակնհայտ է, որ խաղաղության ճանապարհը բարդ է, ինչպես բոլոր բարդ ճանապարհներին, այնպես էլ այս ճանապարհին կարող են լինել տար...