Հնարավոր է քովիդով հիվանդանա. Ալեն Սիմոնյանը` Փաշինյանի շքերթին մասնակցելու մասին
«Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որ բարեկամական լավ հարաբերություններ են, ամեն ինչ պարզ է. դու արդեն իրենց հետ բարեկամ ես, և այդ հարցերը շատ հանգիստ կարելի է լուծել հեռախոսազանգով»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը.
«ՌԴ-ից ՀՀ իշխանությունների նկատմամբ բազմաթիվ մեղադրանքներ են գալիս ամենաբարձր մակարդակով։ Բայց մենք պատրաստվում ենք ԱԳՆ նախարարի այցին ՌԴ, դաշնային խորհրդի ղեկավարի այցին։ Բա ինչի՞ են գալիս Հայաստան»,- ասել է նա։
Նա նշել է, թե կան խնդիրներ, և քաղաքական գործիչները պետք է ձգտեն դրանք լուծել. «Նեղանալ, դեմարշ անելը նույնպես իր տեղն ունի, բայց չես կարող երկրի մակարդակով կտրուկ ինչ-որ բաներ անել, ինչպես նաև՝ դու քո շահը պետք է հետապնդես»։
Սիմոնյանը չի բացառել, որ վարչապետը մայիսի 9-ին չմեկնի Մոսկվա՝ Հաղթանակի շքերթին մասնակցելու. «Մի քիչ ճիշտ չէ, որ ես ասեմ․ կարող է վարչապետը որոշել՝ չգնալ վերջին րոպեին կամ գնալ։ Չգիտեմ, հնարավոր է՝ քովիդով հիվանդանա, հնարավոր է՝ բոլորը քովիդով հիվանդանան։ Տեսնում եք՝ շատ երկրների ղեկավարներ հիվանդացան և չեն գնում, օրինակ, Հնդկաստանի ղեկավարը»։
Նա գտնում է, որ ՀՀ-ն պետք է մասնակցի այդ հանդիպմանը, քանի որ 1945թ․ հաղթանակի հարցում նաև Հայաստանը դերակատարություն ունի։ Ըստ Սիմոնյանի, այդ այցերը նաև միջազգային գործընկերների հետ հանդիպումների հնարավորություն են։
Նմանատիպ հոդվածներ
2016-ին ՀՀ-ն մերժել է Ադրբեջանի առաջարկը. Սերժ Սարգսյան
Հայկական համալսարանի ունկնդիրների և դասախոսների հանդիպման ժամանակ անդրադառնալով 1994թ․ մայիսի 12-ի Ադրբեջանի հետ ստորագր...
Փաշինյանը նրա հոգեզավակը չէ. Սերժ Սարգսյան
Լևոն Տեր-Պետրոսյանը Հայաստանի այսօրվա կառավարչին անվանել է խելապակաս, պատուհաս, արդյո՞ք դուք համարում եք, որ նրանց մոտեց...
Բա ի՞նչ ենք անելու, քաշվանք. Ալեն Սիմոնյան
«Բա ի՞նչ ենք անելու, քաշվանք»,- այսպես է արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ վար...
Թուրքիայում հարձակվել են ընդդիմության առաջնորդի վրա
Թուրքիայի ընդդիմության առաջնորդը Օզգուր Օզելը հարձակման է ենթարկվել: Ժողովրդահանրապետական կուսակցության նախագահը հարձա...