Հակոբ Արշակյանը` Փաշինյան Մոսկվա գնալու մասին
Նիկոլ Փաշինյանի Մոսկվա գնալու և չգնալու որոշումը ես չեմ կայացնում, ես կարող եմ ասել, որ պատերազմը և պատերազմի հաղթանակը հավասարապես նաև հայերին է պատկանում, և Հայաստանին է պատկանում: Այս մասին այսօր՝ մայիսի 7-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշել է ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ճիշտ է համարում, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 9-ին լինի Մոսկվայում և մասնակցի զորահանդեսին:
«Դա, իհարկե, քննարկման ենթակա չէ, մենք 300 հազար զոհ ենք տվել ըստ պաշտոնական տվյալների, բազմաթիվ հերոսներ ենք տվել: Մենք ֆաշիզմի դեմ ենք պայքարել մյուս բոլոր ժողովուրդների հետ միասին: Այսինքն, եթե դուք ուզում եք ինձանից որևէ այլ գնահատական լսել, ես չունեմ որևէ այլ գնահատական: Դա հավասարապես նաև մեր հաղթանակն է և մեր տոնն է»,-ասել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Հնարավոր է քովիդով հիվանդանա. Ալեն Սիմոնյանը` Փաշինյանի շքերթին մասնակցելու մասին
«Պետք է այն երկրները գնաս և այն երկրների հետ խոսես, որոնց հետ խնդիր ունես։ Այն երկրների հետ, որ բարեկամական լավ հարաբերո...
Սաղիդ պիտի տանեմ, լցնեմ ԱԱԾ-ի պադվալը. ԱԺ-ում իրավիճակը լարվեց
Մամուլը չի դատական իշխանությունը, Հայաստանի Հանրապետությունում կա դատական իշխանություն, որ մամուլի հոդվածներով գնայինք,...
Փաշինյանն` արտահերթ ընտրությունների մասին
Ես միշտ եղել եմ և շարունակում եմ մնալ և կլինեմ այն համոզմանը, որ ինչ որ պետք է որ նկատի Հայաստանի քաղաքացին, Հայաստանի ք...
Բա ի՞նչ ենք անելու, քաշվանք. Ալեն Սիմոնյան
«Բա ի՞նչ ենք անելու, քաշվանք»,- այսպես է արձագանքել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության՝ վար...