ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար: «ՌԻԱ Նովոստիին» տված հարցազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը:
«Եթե Երևանը, այնուամենայնիվ, քայլեր ձեռնարկի, որոնք հակասում են ԵԱՏՄ իրավունքին, ինչը, ինչպես մենք հույս ունենք, տեղի չի ունենա, այլ կերպ ասած՝ խախտի ԵԱՏՄ մասին պայմանագիրը, մենք ունենք անհրաժեշտ միջազգային-իրավական մեխանիզմներ՝ միության մյուս անդամ պետությունների շահերը պաշտպանելու համար»,- ասել է Աղասանդյանը:
Նա նշել է, որ Հայաստանը երբեք՝ ոչ հրապարակայնորեն, ոչ էլ երկկողմ շփումների ընթացքում, չի հայտարարել պայմանագրից դուրս գալու մտադրության մասին, ընդհակառակը՝ ակտիվորեն մասնակցում է միության ներսում բանակցություններին, ինչը վկայում է եվրասիական ինտեգրացիայի զարգացման նկատմամբ նրա հետաքրքրվածության մասին:
Աղասանդյանը նաև շեշտել է, որ Եվրամիությունը չի կարող փոխհատուցել Հայաստանի տնտեսության համար անխուսափելի կորուստները, եթե հանրապետությունը դուրս գա ԵԱՏՄ-ից։
Նա հավելել է, որ ռուսական կողմը հայ գործընկերների հետ շփումների ընթացքում բացատրում է ԵԱՏՄ-ում և ԵՄ-ում միաժամանակ անդամակցելու անհնարինությունը՝ կանոնների անհամատեղելիության պատճառով, և Երևանում գիտակցում են ինչպես ԵԱՏՄ-ին մասնակցելու առավելությունները, այնպես էլ դուրս գալու հետևանքները:
Նմանատիպ հոդվածներ
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...
Նա սովոր է խաբել աշխարհին. Վարդանյանի փաստաբան
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը դատապարտել է Ալիևի ռեժիմի դաժանութ...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.«Սիր...
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեԼ Է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:ԲԴԽ-ն երկու միջնո...