Նա սովոր է խաբել աշխարհին. Վարդանյանի փաստաբան
Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը դատապարտել է Ալիևի ռեժիմի դաժանությունը և կեղծիքները, որոնք օգտագործվում են Վարդանյանին ցմահ բանտարկության դատապարտելու փորձի ժամանակ։ Այս մասին Գենսերը հայտարարել է՝ ելույթ ունենալով ԱՄն Կոնգրեսի Թոմ Լանտոս Մարդու իրավունքների հանձնաժողովում անցկացվող «Մարդու իրավունքները Ադրբեջանում ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության COP29 համաժողովից հետո» թեմայով լսումների ժամանակ։
Գենսերը կոչ է արել անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին։ Միջազգային փաստաբանը դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին՝ կոչ անելով միջամտել և պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին, եթե որևէ գործողություն չձեռնարկվի։ Գենսերն իր ելույթում ընդգծել է Ադրբեջանի կողմից տարվող մշակութային և կրոնական ոչնչացման շարունակական արշավը։
Հանձնաժողովի համանախագահ, կոնգրեսական Քրիս Սմիթը անդրադարձել է COP29 համաժողովից հետո Ադրբեջանի և Ալիևի բռնապետական ռեժիմի նկատմամբ աշխարհում ավելացող բացասական արձագանքներին։
«Ալիևն ամենազոր չէ։ Նա սովոր է խաբել աշխարհին։ Դա պետք է ավարտվի, և դա պետք է ավարտվի հիմա»,- շեշտել է Սմիթը։
Հավելենք, որ լսումների ժամանակ որպես հիմնական զեկուցողներից մեկը ելույթ է ունեցել նաև Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։ Նա ներկայացրել է Արցախի ժողովրդի դեմ իրականացրած ցեղասպանությունը, հայկական մշակութային ժառանգության հանդեպ իրականացված ու շարունակվող հանցագործությունների, Բաքվում ապօրինի պահվող հայ գերիների վիճակը։
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու հ...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.«Սիր...
Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյ...
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեԼ Է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:ԲԴԽ-ն երկու միջնո...