Սատկած մուկ ԱԺ պատգամավորի դռան դիմաց
Տերտերը՝ չէ, բայց տերտերի տերը իր պատասխանը կստանա. էդպես էլ չսովորեցիք, որ յուրայիններին ընկած չեն թողնում։ Քոչարյանին գրպանային տերտերի լպիրշ զանգվածը երեկ գիշեր փաստորեն շարունակել է լկտիության արշավը իմ բնակության հասցեում և հարակից տարածքներում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանը:
«1. Փակցրել են իմ նկարով պաստառներ հարակից շենքերի և խանութների բակերին, բայց թե ինչու՞ են իմ նկարների կողքին պահել իրենց տերտերին շատ հիշեցնող ֆիգուրը՝ լավ չեմ հասկանում։ Եթե տերտերը շատ է նեղվում ավելորդ քաշից և էն փաստից, որ միջինացված 100 կիլոգրամով ինձնից ավել է կշռում, թող դիմի՝ մարզման պլան կտամ, կմարզվի, գուցե գոնե դրանում հաջողի։
2. Տանս դռան առաջ սատկած մուկ են թողել. հաշվի առնելով թողնողներին՝ կարելի է ասել, որ իրենցից մեկին ընկած են թողել «քաղաքական թշնամու» ոտքերի տակ, ինչը թերևս զարմանալի չէ, բայց ամոթ է՝ իրար հետ ակցիայի էիք գնացել, գոնե էսպես ընկած չթողնեիք, չէ՞ որ նա ձեզնից մեկն էր։
Մնում է միայն արձանագրել, որ այս բոլոր հատված կարմիր գծերն այլևս իրականություն են ու դրանք հատողները տեր ունեն, որի անունը երեկ հենց իրենք են տվել ու տիրոջը ես ոչ մի լավ բան խոստանալ չեմ կարող»,- գրել է նա:



Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ից զգուշացրել են Հայաստանին
Եթե Հայաստանը խախտի պայմանագիրը, ԵԱՏՄ-ն ունի միջազգային-իրավական գործիքներ՝ իր անդամ պետությունների շահերը պաշտպանելու հ...
Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.«Սիր...
ԱՄՆ-ն այլևս միջնորդ չի լինի ՌԴ-ի և Ուկրաինայի միջև․ Պետդեպ
Միացյալ Նահանգներն այլևս չի պատրաստվում միջնորդի դեր ստանձնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններում։ Եկել է կ...
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվեց
Դատավոր Արտուշ Գաբրիելյանը կալանավորվել է։ Այս մասին NEWS.am-ին հայտնեԼ Է նրա պաշտպան Էրիկ Ալեքսանյանը:ԲԴԽ-ն երկու միջնո...