
Մշակութային աճուրդների օրինականացում. ԿԳՄՍ նոր նախագիծ

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի և սպորտի հարցերի հանձնաժողովի նիստում քննարկման ընթացքում նշվել է, որ ներկայում Հայաստանում մշակութային աճուրդների դաշտը կայացած չէ, ինչն էլ բացասական ազդեցություն ունի ընդհանուր արվեստի շուկայի կայացման գործում:
Այս նոր նախագծով նոր միջավայր է ստեղծվելու, որն ունի կարևոր նշանակություն: Ինչպես նշել է Ալֆրեդ Քոչարյանը, ամենակարևորը այն է, որ կստեղծվի արվեստագետների համար հարթակ, որտեղ, ներկայացնելով իրենց աշխատանքները, գնահատականը կստանան հանրության կողմից : Մյուս կողմից էլ, կստեղծվի մի հարթակ, որտեղ մարդիկ կզբաղվեն առքուվաճառքով ավելի թափանցիկ:
Այսպիսով` Հայաստանում սկսվում է մշակութային արժեքների օրինական վաճառքի նոր փուլ: Տարիներ շարունակ ստվերում գործող շուկան այսօր փորձում են բերել օրինական դաշտ` խոստանալով թափանցիկ աճուրդներ և վերահսկելի շրջանառություն: