Այո, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է, հիմնարար լուծումներ ենք տալիս․ Ավինյան
«Նախորդ տարի 50 կմ միջին նորոգման աշխատանքներ են արվել Երևանում: Այդ 50 կմ-ին էլ տերմոպլաստով գծանշումներ ենք արել»: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
«Խնդրում եմ՝ ինձ տարեք, ցույց տվեք այդ 50 կմ-ի վրա եղած փոսերի խնդիրները»,- նշել է Ավինյանը։
Նրա խոսքով՝ ամեն տարի, նաև առատ անձրևներով պայմանավորված, տարբեր հատվածներում ասֆալտի վիճակը գնալով ավելի է վատթարանում, ինչը պայմանավորված է ենթակառուցվածքներով, նաև՝ մաշվող ջրի խողովակներով, կոյուղիներով։
«Այո, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է, և Երևանի քաղաքապետարանը հիմնարար լուծումներ է տալիս։ Հիմա մենք, իհարկե, փոսալցման աշխատանքներն ամբողջը կանենք, կավարտենք, էլի ժամանակավորապես այդ հարցի մասին կմոռանանք, էլի հաջորդ տարի գարնանը որոշ չափով կվերադառնանք, բայց ամեն ինչ համեմատության մեջ է պետք տեսնել։ Նախորդ տարի այս ժամանակ շատ ավելի մեծ ծավալի խնդիրներ ունեինք, մեծ ծավալի աշխատանքներ կար անելու։ Այս տարի էլի կան, բայց նույն ծավալի չեն, հաջորդ տարի ավելի քիչ են լինելու, ու այդպես շարունակ»,- նշել է Երևանի քաղաքապետը։
Նմանատիպ հոդվածներ
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասի...
Մանրամասներ՝ սահմանապահ զորքերի զինծառայողի մահվան մասին
Ս.թ. ապրիլի 25-ին ՀՀ Սյունիքի մարզի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ստորաբաժանումներից մեկի ժամկետային զինծառայող Ա.Ա-ն, ըստ ն...
Փրկարարները ծանր տեխնիկա են մոտեցրել Մարմարիկ գետին
Ուղիղ մեկ շաբաթ է՝ Մարմարիկում հարազատները փրկարարների, ոստիկանների ու քաղաքացիների հետ որոնում են 2–ամյա Տիգրանին։ ՆԳՆ-...
Պարեկների մեքենաների տանիքին կտեղադրվեն սարքեր. ՆԳ նախարար
Ներպետական մակարդակում ընկալումների խնդիր ունեն, որովհետև շատերը համարում են, թե ղեկին հեռախոսով զբաղվելը փոքր խնդիր է:...