Հնդկաստանը փակել է Ինդուսի գետից ջրի հոսքը Պակիստան՝ խախտելով պատմական համաձայնագիրը
Հնդկաստանը 1960 թվականին Ինդուս գետի ջրերի մասին Պակիստանի հետ պատմական պայմանագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ դադարեցրել Է Պակիստանի ուղղությամբ Ինդուս գետից ջրի մատակարարումը՝ փակելով բոլոր 4 ջրարգելակները։ Այս մասին հայտնում է ANI News գործակալությունը, փոխանցում է Lenta.ru-ն:
Պակիստանի իշխանությունները հայտարարել են, որ Ինդուսի ջրերի արգելափակումը դիտարկում են որպես «պատերազմի ակտ» և մտադիր են պատասխանել բոլոր հնարավոր միջոցներով:
Ավելի վաղ Ջամու և Քաշմիր նահանգի Պահալգամ շրջանում տեղի է ունեցել ահաբեկչություն։ Նյու Դելին Իսլամաբադին մեղադրում է ահաբեկչական գործունեությանը աջակցելու մեջ, ինչը Պակիստանը կտրականապես մերժում է:
Հիշեցնենք՝ Պակիստանի ՊՆ-ն հայտարարել էր, որ երկիրը պատրաստ է Հնդկաստանի հետ զինված դիմակայության: Ավելի վաղ էլ հաղորդվել էր, որ Հնդկաստանը 48 ժամվա ընթացքում կարտաքսի Պակիստանի բոլոր քաղաքացիներին, որոնք երկրում են գտնվում SAARC վիզային համակարգով:
Նմանատիպ հոդվածներ
Մոռացեք այդ մասին․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացեք այդ մասին։ ԱԺ-ում նման հայտարարություն արեց վարչապետ Ն...
Այդ շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է․ վարչապետ
Պետականության կառուցումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«1...
Պատգամավորը՝ սահմանին վերջին տարիներին իրականացրած ամրաշինական աշխատանքների մասին
Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանին իրականացրել է աննախադեպ ծավալի ամրաշինական աշխատանքներ՝...
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...