Հնդկաստանը պակիստանցիներին ժամանակ է տվել
Հնդկաստանը 48 ժամվա ընթացքում կարտաքսի Պակիստանի բոլոր քաղաքացիներին, որոնք երկրում են գտնվում SAARC վիզային համակարգով: Այս մասին հայտարարել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Վիքրամ Միսրին՝ մեկնաբանելով Ջամուում և Քաշմիրում վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունը։
SAARC վիզային արտոնությունների համակարգն ընդգրկում է 24 կատեգորիա՝ բարձրաստիճան պաշտոնյաներից և դատավորներից մինչև լրագրողներ, մարզիկներ և գործարարներ: Սակայն, Հնդկաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալի խոսքով, այս պահից Պակիստանի քաղաքացիներին արգելված է մուտք գործել տվյալ ծրագրով, իսկ նախկինում տրված բոլոր վիզաները չեղարկվում են: Հնդկաստանում գտնվող Պակիստանի քաղաքացիները երկրից դուրս գալու համար 48 ժամ ունեն։
Հնդկաստանը լրացուցիչ հայտարարել է նաև իր և Պակիստանի դիվանագիտական ներկայացուցչությունների թվի կրճատման մասին։ Մինչև 2025 թվականի մայիսի 1-ը երկու երկրների բարձրագույն հանձնաժողովների կազմը կկրճատվի՝ 55-ից հասնելով 30 աշխատակցի: Նյու Դելիում Պակիստանի ներկայացուցչությանը կից ռազմական խորհրդականները ևս պերսոնա նոն գրատա են ճանաչվել և պարտավոր են մեկ շաբաթվա ընթացքում լքել Հնդկաստանը:
Իսլամաբադում հնդկական առաքելությանը կից նույնատիպ պաշտոնները վերացվում են, և համապատասխան աշխատակիցները հետ են կանչվելու: Երկու հանձնաժողովների հինգ օժանդակ աշխատակիցներ նույնպես կազատվեն աշխատանքից:
Այլ քայլերի թվում է Ինդոսի ջրերի վերաբերյալ պայմանագրի կասեցումը:
«Այն կսառեցվի այնքան ժամանակ, քանի դեռ Պակիստանը չի հրաժարվել անդրսահմանային ահաբեկչությանն աջակցելուց»,-ընդգծել է Միսրին: Հնդկաստանը նաև կփակի երկու երկրների սահմանին գտնվող Աթթարի անցակետը:
Նշենք, որ կտրուկ միջոցառումների առիթ է դարձել զինված հարձակումը Ջամուի և Քաշմիրի Փեհելգամ քաղաքի շրջանում։ Երեկ կեսօրին երեք անհայտ անձինք անկանոն կրակ են բացել զբոսաշրջիկների վրա, որոնք ձիով զբոսնում էին Բայսարան հովտում, որը հայտնի զբոսաշրջային վայր է: Հարձակման հետևանքով զոհվել է 26 մարդ, ևս 13-ը վիրավորվել են:
Նմանատիպ հոդվածներ
Թրամփը ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ուղերձ է հղել Հայոց Ցեղասպանության տարելիցի կապակցությամբ:«Այսօր մենք հիշում ենք Մեծ եղեռնը և...
Հայտնի է՝ Պուտինն ինչ է առաջարկել ԱՄՆ-ին. FT
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն առաջարկել ԱՄՆ-ին դադարեցնել ուկրաինական հակամարտությունը ներկա ճակատային գծի երկայնքով: Այս...
Իրանը պատրաստ է դրան. Փեզեշքիան
Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ միջուկային գործարք կնքել հավասար պայմաններով: Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզե...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...