Պատգամավորը՝ սահմանին վերջին տարիներին իրականացրած ամրաշինական աշխատանքների մասին
Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանին իրականացրել է աննախադեպ ծավալի ամրաշինական աշխատանքներ՝ նպատակ ունենալով բարձրացնել զինծառայողների պաշտպանվածության մակարդակը։ Այս մասին Ազգային ժողովում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների վերաբերյալ զեկույցի քննարկման ժամանակ հայտարարեց ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արմեն Խաչատրյանը։
«Մենք այսօր ունենք ամրաշինական կառույցների աննախադեպ մեծ ծավալների աշխատանք։ Վերջին երեք տարում մենք կարողացել ենք իրականացնել հսկայական ծավալի աշխատանք»,-նշեց պատգամավորը։
Նրա խոսքով՝ այս մասին, գուցե, շատ չի խոսվում, բայց զինվորն արդեն գիտի, որ իր պաշտպանվածությունն ապահովված է։
«Նման մակարդակի ամրաշինական ապահովություն նախկինում երբեք չի եղել»,- հավելեց Արմեն Խաչատրյանը և միաժամանակ նշեց, որ կան հատվածներ, որտեղ աշխատանքներն առայժմ ամբողջությամբ իրականացված չեն։
«Իհարկե, դեռ կան տեղեր, որտեղ աշխատանքները չեն իրականացվել, բայց դա բնական է՝ նման ծավալի աշխատանքը հնարավոր չէ ավարտել մեկ-երկու տարում։ Բայց հիմա, երբ նայում եմ արդյունքներին, ինքս երբեմն զարմանում եմ, թե ինչքան մեծածավալ աշխատանք է կատարվել այս կարճ ժամանակում»,-եզրափակեց Խաչատրյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նմանատիպ հոդվածներ
Մոռացեք այդ մասին․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացեք այդ մասին։ ԱԺ-ում նման հայտարարություն արեց վարչապետ Ն...
Այդ շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է․ վարչապետ
Պետականության կառուցումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։«1...
Հնդկաստանը փակել է Ինդուսի գետից ջրի հոսքը Պակիստան՝ խախտելով պատմական համաձայնագիրը
Հնդկաստանը 1960 թվականին Ինդուս գետի ջրերի մասին Պակիստանի հետ պատմական պայմանագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...