Այդ շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է․ վարչապետ
Պետականության կառուցումը մեզ համար բացարձակ առաջնահերթություն է, ԱԺ-ում այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«1980-ականների վերջին Հայաստանի անկախության գաղափարը գեներացվել է ոչ թե հանուն անկախության ու պետականության, այլ՝ հանուն Ղարաբաղի խնդրի լուծման, այսինքն՝ մենք անկախ պետություն ստեղծել ենք ոչ թե ավելի լավ կյանքի, այլ՝ Ղարաբաղի հարցի համար»,- ասել է նա։
Փաշինյանի խոսքով՝ շուրջ 30 տարի կառուցվել է պետության մի մոդել, որը հիմնականում նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանն ու հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը։
«Սա չեմ ասում որպես քննադատություն, այլ ասում եմ որպես իրողություն, որովհետև բոլորս հաշտ ենք եղել այդ մոդելի ու նպատակադրման հետ, ինքնս էլ հաշտ եմ եղել այդ մոդելի հետ մինչև այն պահը, երբ, որպես ՀՀ վարչապետս, փաստերին ու տեղեկություններին հասանելիություն ստանալուն զուգընթաց՝ կամաց-կամաց, քայլ-քայլ հասկացել եմ, որ եթե մեզ համար անկախությունը, պետականությունը միջոց են Ղարաբաղի հարցի մեր պատկերացրած լուծման համար, մի շարք արտաքին դերակատարների համար Ղարաբաղի հարցը միջոց է մեր անկախությունը, պետականությունը, զարգացումը, բերեկեցությունը թույլ չտալու, ապա և մեր պետականությանը վերջ դնելու համար»,- նշել է նա։
Վարչապետի խոսքով՝ այդ նպատակը մեկնարկել է 2018 թվականին, եզրափակիչ փուլ է մտել 202 թվականի սեպտեմբերին, գագաթնակետին հասավ 2021 թվականի մայիսին ու այդ վերջնանպատակը գործակիցներ ունի Հայաստանում։
«Նրանք կարծում են, որ Ղարաբաղի հարցն է կարևոր, ոչ թե անկախությունն ու պետականությունը»,- հայտարարել է Փաշինյանը և շեշտել ՝ Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է։
«Այն եղել է ու լինելու է գործիք՝ Հայաստանի պետությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար, մենք սա, ցավոք, շատ ուշ ենք հասկացել, իսկ ընդդիմությունն ասում է, որ ՀՀ պետականությունը մի նպատակ ու իմաստ է ունեցել ու ունի՝ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց»,- ասել է վարչապետը։
Նմանատիպ հոդվածներ
Մոռացեք այդ մասին․ Նիկոլ Փաշինյան
Հայաստան-Ադրբեջան նոր սրացում ու նոր պատերազմ չի լինելու, մոռացեք այդ մասին։ ԱԺ-ում նման հայտարարություն արեց վարչապետ Ն...
Պատգամավորը՝ սահմանին վերջին տարիներին իրականացրած ամրաշինական աշխատանքների մասին
Վերջին երեք տարիների ընթացքում Հայաստանն Ադրբեջանի հետ սահմանին իրականացրել է աննախադեպ ծավալի ամրաշինական աշխատանքներ՝...
Հնդկաստանը փակել է Ինդուսի գետից ջրի հոսքը Պակիստան՝ խախտելով պատմական համաձայնագիրը
Հնդկաստանը 1960 թվականին Ինդուս գետի ջրերի մասին Պակիստանի հետ պատմական պայմանագրի ստորագրումից ի վեր առաջին անգամ...
Դա ագրեսիայի ևս մեկ դրսևորում է Հայաստանի նկատմամբ․ԵԽ պատգամավոր
Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նիկոլա Բեյը կարծում է, որ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունից հետո Թուրքիայի և Ադր...