Քաղաքականություն

«Կանադան աշխարհի ամենավատ երկրներից մեկն է բիզնես վարելու համար»․ Թրամփ

«Կանադան աշխարհի ամենավատ երկրներից մեկն է բիզնես վարելու համար»․ Թրամփ
Դոնալդ Թրամփը Կանադան անվանել է գործարարությամբ զբաղվելու համար ամենավատ երկրներից մեկը։ «Սա աշխարհի ամենավատ երկրներից մեկն է, որոնց հետ ստիպված ես լինում գործ ունենալ։ Եվ դա շարունակվում է արդեն…

Դոնալդ Թրամփը Կանադան անվանել է գործարարությամբ զբաղվելու համար ամենավատ երկրներից մեկը։



«Սա աշխարհի ամենավատ երկրներից մեկն է, որոնց հետ ստիպված ես լինում գործ ունենալ։ Եվ դա շարունակվում է արդեն բազմաթիվ տարիներ», - ասել է նա Գլեն Բեքին տված հարցազրույցում։ Ամերիկյան նախագահը նաև ընդգծել է, որ ԱՄՆ-ն կանադական ապրանքների մեծ մասի կարիքը չունի և ունակ է դրանք ստանալ այլ աղբյուրներից։



Նրանք չունեն ոչինչ, ինչը մեզ կենսականորեն անհրաժեշտ լինի։ Նկատի ունեմ՝ կան մի քանի ապրանքներ, որոնք կարող էին որոշակի անհարմարություններ ստեղծել, բայց մենք կարող ենք դրանք ստանալ այլ վայրերից», -հավելել է Թրամփը։



Միևնույն ժամանակ The Guardian-ը գրում է, որ Կանադայի հետ առևտրային պատերազմը կարող է հանգեցնել ԱՄՆ-ում թղթե արտադրանքի գների բարձրացման։ Չնայած նրան, որ բազմաթիվ ապրանքներ արտադրվում են Նահանգներում, ամերիկյան արտադրողները մեծապես կախված են կանադական հումքից։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250