Նոր կադրեր. Ստամբուլում երկրաշարժից տուժածների թիվն աճել է
Մարմարա ծովում ժամը 12:49-ին 6,2 մագնիտուդով երկրաշարժը տևել է 13 վայրկյան, գտնվել է մոտ 7 կիլոմետր խորության վրա։ Այս մասին հայտնել է Թուրքիայի ներքին գործերի նախարար Ալի Երլիքայան:
«Գրանցվել է 51 հետցնցում, որոնցից ամենաուժեղը՝ 5.9 մագնիտուդով։ 112 շտապօգնության կանչի կենտրոնն ստացել է 6100 ահազանգ։ Զանգերի ճնշող մեծամասնությունը տեղեկատվական է։ Տուժածներ չկան։ Բոլոր ծառայությունները մոբիլիզացվել են առաջին րոպեներից։ Փլուզումներ չեն հայտնաբերվել։ Ենթակառուցվածքների, էլեկտրահաղորդման գծերի հետ կապված խնդիրներ չկան»,- ասել է նա։
Նախարարը քաղաքացիներին խնդրել է ուշադիր հետևել պաշտոնական կառույցների հայտարարություններին։ Նա ընդգծել է, որ չի կարելի հիմնվել չհաստատված տեղեկատվության վրա։
Թուրքիայի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Ստամբուլում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով տուժել է շուրջ 240 քաղաքացի։