Միջադեպ՝ ավտոբուսում․ վարորդն ազատվել է աշխատանքից
Երեկոյան համացանցում տարածված տեսանյութը, որտեղ 49 երթուղին սպասարկող 5750 պետհամարանիշի տրանսպորտային միջոցի վարորդը ոչ պատշաճ վարքագիծ է դրսևորում քաղաքացու նկատմամբ, մանրամասն ուսումնասիրվել է «Երեւանի ավտոբուս» ՓԲԸ-ում, որոշում է կայացվել վարորդին ազատել աշխատանքից։ Այս մասին հայտնում է «Երևան ավտոբուս» ՓԲԸ խոսնակ Գեղամ Ասատրյանը։
Ավելի վաղ Երևանի ավագանու նախկին անդամ Գրիգոր Երիցյանն էր ֆեյսբուքում գրառում արել՝ կից տեսանյութով. «Հաղորդում հանցագործության մասին: Երևանի քաղաքապետարանի ենթակայության 49 համարի ավտոբուսի վարորդը ֆիզիկական և հոգեբանական բռնության է ենթարկել տրանսպորտի թանկացումը բոյկոտող երիտասարդ աղջկան:
Հորդորում եմ ոստիկանությանը և ավագանու գործընկերներիս քայլեր ձեռնարկել»:
Նմանատիպ հոդվածներ
Մեկնարկել է ավանդական Ջահերով երթը
Երանի Հանրապետության հրապարակից մեկնարկել է Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելիցին ընդառաջ ավանդական Ջահերով երթը։Ինչպես...
ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատունը զգուշացնում է
Եթե վիզայով սահմանված ժամկետից երկար եք մնում, ձեր նկատմամբ կարող է կիրառվել ԱՄՆ մուտք գործելու մշտական արգելք։ Այս մասի...
Թեժ իրավիճակ․ արցախցիներն ակցիա են իրականացնում Երևանում
Արցախցիներն ակցիա են իրականացնում Երևանում Արցախի ներկայացուցչության առջև` պահանջելով նախագահ Սամվել Շահրամանյանից քաղաք...
Այո, ճանապարհների վիճակը գնալով վատթարանում է, հիմնարար լուծումներ ենք տալիս․ Ավինյան
«Նախորդ տարի 50 կմ միջին նորոգման աշխատանքներ են արվել Երևանում: Այդ 50 կմ-ին էլ տերմոպլաստով գծանշումներ ենք արել»: Այս...