
Ոսկու գինը շարունակում է ռեկորդային աճել

Ոսկու գինը երեքշաբթի օրը բարձրացել են մոտ 2%-ով՝ այսօր վաղ առավոտյան պատմության մեջ առաջին անգամ բարձրանալով տրոյական ունցիայի դիմաց 3500 դոլարից, վկայում են առևտրի տվյալները:
Մոսկվայի ժամանակով ժամը 07:52-ի դրությամբ Նյու Յորքի Comex բորսայում ոսկու հունիսյան ֆյուչերսների գինը նախորդ փակման համեմատ աճել է 63,9 դոլարով կամ 1,87%-ով և կազմել 3489,2 դոլար մեկ տրոյական ունցիայի դիմաց: Ավելի վաղ սակարկությունների ժամանակ գնանշումները հասել էին մեկ տրոյական ունցիայի դիմաց 3504,12 դոլարի պատմական նոր առավելագույնին:
Նաև Մոսկվայի ժամանակով ժամը 7:52-ի դրությամբ արծաթի մայիսյան ֆյուչերսները թանկացել են 0,8%-ով և կազմել 32,783 դոլար մեկ ունցիայի դիմաց։
«Ոսկու գների արագ աճն այս տարի ինձ հուշում է, որ շուկաները ավելի քիչ վստահություն ունեն ԱՄՆ-ի նկատմամբ, քան երբևէ», - մեջբերում է Bloomberg-ը Kallanish Index Services-ի վերլուծաբան Լի Լյան Լեի խոսքերը: