Նախարարությունը Քասախի տրանսպորտի վերաբերյալ պարզաբանում է տարածել
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը Քասախի տրանսպորտի վերաբերյալ հաղորդագրություն է տարածել։
«Հայտնում ենք, որ միասնական երթուղային ցանցի բարեփոխման ծրագրի շրջանակներում Կոտայքի մարզի Քասախ և Պռոշյան բնակավայրերի բնակիչների կողմից Երևան համայնքը սպասարկող տրանսպորտի՝ իր վարչական տարածք hետ քաշման և բնակավայրեր միջմարզային տրանսպորտի մուտք գործելու հարցի առնչությամբ բողոքի բարձրաձայնումից ի վեր ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության կողմից բազմաթիվ հանդիպումների և քննարկումների արդյունքում առաջարկվել են խնդրի լուծման մի շարք տարբերակներ:
Մասնավորապես.
1. Փոխադրավարձի նվազեցում՝
Պռոշյան-Երևան ՝ 200 դրամ (250 դրամի փոխարեն)
Քասախ-Երևան՝ 150 դրամ (200 դրամի փոխարեն)։
2. Չվացուցակով սահմանված երթերի քանակի ավելացում։
3. Երևանի տրանսպորտին հասանելիություն բնակավայրերին հարող միջպետական ճանապարհից։
4. Տրանսպորտային միջոցների թվաքանակի ավելացում։
5. Երևան քաղաքում վերջնակետի փոփոխություն։
Նշված առաջարկներից ու ձեռնարկված քայլերից հետո որոշ բնակիչների կողմից կրկին բողոքի ակցիաներ ձեռնարկելն ու անհնազանդության գործողությունները գնահատում ենք որպես ապակառուցողական, ինչը վտանգում է տրանսպորտային բարեփոխման շարունակականությունը, խնդիրներ է առաջացնում Երևան համայնքին սահմանակից այն բնակավայրերի բնակիչների համար, որտեղ գործում է միջմարզային տրանսպորտը։
Հնչող պահանջները չեն տեղավորվում նաև գործող օրենսդրության շրջանակներում»։
Նմանատիպ հոդվածներ
Ապրիլի 24-ին կկազմակերպվի Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի այցելուների անվճար փոխադրումը
Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են՝ Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակում 2025 թվակ...
Հայտարարագրման վերջնաժամկետը փոխվեց. որոշումն ընդունվեց
ԱԺ-ն 63 կողմ, 12 ձեռնպահ ձայնով ընդունեց հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագիծը, որի համաձայն երկարաձգվում է համ...
Որքան կտուգանվի քաղաքացին, եթե հայտարարագիր չներկայացնի. մանրամասներ
Հայտարարագրում որևէ դեպքում որևէ եկամուտի համար չի պահանջվում նշել որևիցե ամսաթիվ, թե երբ է այն ստացվել։ Այդ մասին ՀՀ ԱԺ...
Երևանում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
Ապրիլի 23-ից կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից:«Աբովյան...