Ռազմական

Կիևում սպասում են Ռուսաստանի հարձակմանը. ԶԼՄ

Lilit T.
Կիևում սպասում են Ռուսաստանի հարձակմանը. ԶԼՄ

Ուկրաինացի զինվորականներն ու կառավարական վերլուծաբանները սպասում են ռուսական զորքերի հարձակմանը՝ նպատակ ունենալով ուժեղացնել ճնշումը Կիևի վրա և ամրապնդել Մոսկվայի դիրքերը ևս մեկ բանակցություններից առաջ, գրում է Associated Press-ը:


Տարբեր ուղղություններով ռուսական հարձակման նախապատրաստման մասին խոսել է նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին՝ ելույթ ունենալով մարտի 27-ին Փարիզում կայացած գագաթնաժողովում: Նա դա կապեց «բանակցությունները ձգձգելու» փորձի հետ։ Կիևում G7 երկրների երկու դիվանագետներ համաձայնել են այդ գնահատականի հետ, գրում է գործակալությունը։


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը փետրվարին ասել էր, որ ռուսական զորքեր, առաջ են շարժվում ճակատային գծի ամբողջ երկայնքով:

«Այս շաբաթ, շփվելով «Արխանգելսկ» սուզանավի նավաստիների հետ, Պուտինը հայտարարել է, որ «ռազմաճակատի ողջ գծում ռազմավարական նախաձեռնությունն ամբողջությամբ գտնվում է ռուսական զինված ուժերի ձեռքում: Մեր զորքերը, մեր տղաներն առաջ են գնում և ամեն օր մեկը մյուսի հետևից ազատում են տարածքը, մեկը մյուսի հետևից՝ բնակավայրը», - ասել է նա՝ վստահություն հայտնելով, որ ռուսական ուժերը «կհասնեն» Ուկրաինայի զինված ուժերին:




Նա նաև հայտարարել է, որ Կիևի հետ բանակցությունների տարբերակներից մեկը կարող է դառնալ Ուկրաինայում ՄԱԿ-ի հովանու ներքո ընտրությունների անցկացման համար ԱՄՆ-ի և Եվրոպայի հետ ժամանակավոր կառավարման սահմանումը: «Ժողովրդավարական ընտրություններ անցկացնելու, գործունակ և ժողովրդի վստահությունը վայելող կառավարություն իշխանության բերելու և հետո արդեն նրանց հետ խաղաղության պայմանագրի շուրջ բանակցություններ սկսելու, լեգիտիմ փաստաթղթեր ստորագրելու համար, որոնք կճանաչվեն ամբողջ աշխարհում և կլինեն հուսալի և կայուն», — հայտարարել Է Պուտինը:


Սպիտակ տանը պատասխանել են, որ Ուկրաինայում պետական կառավարումը որոշվում է նրա Սահմանադրությամբ և ժողովրդով։



Մարտի 24-ին Սաուդյան Արաբիայում ԱՄՆ-ը խորհրդակցություններ է անցկացրել ուկրաինական և ռուսական պատվիրակությունների հետ, որոնք Վաշինգտոնը բնութագրել է որպես «անուղղակի բանակցություններ» Կիևի և Մոսկվայի միջև: Սպիտակ տանը հայտարարել են անվտանգ նավագնացության ապահովման, ուժի կիրառումը բացառելու և Սև ծովում ռազմական նպատակներով առևտրային նավերի օգտագործումը թույլ չտալու պայմանավորվածությունների մասին: Ռուսաստանն ու Ուկրաինան պատմել են գործարքի տարբեր պայմանների մասին։ Մոսկվան հայտնել է Սևծովյան հացահատիկային նախաձեռնության իրականացումն ապահովելու պատրաստակամության մասին՝ մի շարք պատժամիջոցների վերացման պայմանով, իսկ Կիևը հայտարարել է, որ ժամանակավոր հրադադարը դրա վերականգնումը չէ:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Ռազմական բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250