Հանգիստ նստեք տեղներդ. Ալեն Սիմոնյան
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հորդորել է կոռեկտության դասեր տալ ոչ թե ընդդիմադիրներին, այլ՝ Նիկոլ Փաշինյանին։
«Դուք կոռեկտության ձեր լիմիտը սպառել եք, հատկապես, ձեր ղեկավարի՝ երեկ այս ամբիոնից հնչեցրած վիրավորական հայտարարությունները չզսպելու ու չգնահատելու առումով, հետևաբար, խորհուրդ կտամ սկսել ձեզնից»,- ասել է նա։
Ալեն Սիմոնյանը ի պատասխծան ասել է, որ երկրորդում է վարչապետի երեկվա բոլոր արտահայտությունները։
«Պատասխանը տրվել է, կգաք, կբանավիճենք, մնացած պարագայում բոլորդ հանգիստ նստեք տեղներդ»,- ասել է Սիմոնյանը:
Արծվիկ Մինասյանը նշեց՝ այդ ՔՊ-ականները պետք է հանգիստ նստեն տեղները, որովհետև շուտով գալու է նրանց պատասխան տալու ժամանակը։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ Փաշինյանը հունից դուրս է եկել և վիրավորական արտահայտություններ արել նախկին 3 նախագահների հասցեին:
Նմանատիպ հոդվածներ
Մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք. Փաշինյան
Առանց երկմտանքի ուզում եմ հստակ և աներկբա ասել՝ ես կարծում եմ, որ մենք Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք: Այս մասի...
Բաքուն միշտ էլ պրովոկացիաների է դիմել. ԱԳ փոխնախարար
Անցյալում էլ, երբ ունեցել ենք մի քայլ առաջ, միշտ այն կողմից եղել են բարդություններ, պրովոկացիաներ, երբեմն դիտվում է երկո...
Կառավարությունը պետք է հրաժարական տա. լարված իրավիճակ՝ Թուրքիայում
Թուրքիայում զանգվածային բողոքի ցույցերը շարունակվում են: Երթերի և ցույցերի մասնակիցները պահանջում են ազատ արձակել Ստամբո...
Ադրբեջանը ներողություն է պահանջում Գերմանիայից՝ Արցախի դրոշի համար
Մարտի 31-ին Ադրբեջանում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Ռալֆ Հորլեմանը կանչվել է արտաքին գործերի նախարարություն: Այս...